«Հնարավորությունների ժամանակը․ Հայաստանը՝ համաշխարհային շուկաների նոր ճարտարապետության մեջ» խորագրով համաժողովը կկայանա սեպտեմբերի 30-ին

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Հնարավորությունների ժամանակը․ Հայաստանը՝ համաշխարհային շուկաների նոր ճարտարապետության մեջ» խորագրով համաժողովը կկայանա 2026 թվականի սեպտեմբերի 30-ին Երևանում։

Միջոցառումը նախապես նախատեսված էր անցկացնել 2026 թվականի մարտի 3-ին, սակայն կազմակերպիչների վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքների պատճառով այն հետաձգվել էր։ Այժմ համաժողովի նոր ամսաթիվը պաշտոնապես հաստատվել է։

Կազմակերպիչների փոխանցմամբ՝ անցած ամիսների ընթացքում իրականացվել է զգալի աշխատանք, որի արդյունքում համաժողովը կանցկացվի առավել ընդլայնված ձևաչափով։ Նախատեսվում է միջազգային մասնակիցների և փորձագետների ավելի լայն ներգրավում։

Քննարկումների առանցքում կլինեն Հայաստանի դերը համաշխարհային տնտեսական նոր իրողություններում, ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև համաշխարհային շուկաների զարգացման նոր միտումները։

Համաժողովի թարմացված ծրագիրը և կազմակերպչական մանրամասները կներկայացվեն առաջիկայում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները