How2B-ն ներկայացնում է Docus AI ստարտափը։
Հայկական Docus ստարտափը մշակում է արհեստական բանականությամբ աշխատող բժշկի օգնական, որը նախատեսված է առողջապահական կենտրոնների, լաբորատորիաների և բժիշկների աշխատանքը հեշտացնելու համար։
2021 թվականին հիմնադրված Docus-ը ստեղծել են Ռոբերտ Սարգսյանն ու Գևորգ Նազարյանը։ Հարթակը վերլուծում է պացիենտի բժշկական պատմությունը, հետազոտությունների արդյունքները և ստեղծում երկու տեսակի հաշվետվություն՝ մեկը բժիշկների համար՝ ավելի խորացված կլինիկական վերլուծությամբ, մյուսը՝ պացիենտների համար՝ պարզ ու հասկանալի բացատրություններով։
Դիտե՛ք ռեպորտաժը












