Ղազախստանում բացվել է առաջին «Թումո» կենտրոնը

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում բացվել է առաջին «Թումո» կենտրոնը։ Այն գործելու է alem.ai արհեստական բանականության միջազգային կենտրոնի բազայի վրա, որը տեղակայված է 80 մետր տրամագծով և 100 մետր բարձրությամբ ապակե գնդաձև շենքում։ Բացման արարողությանը մասնակցել են Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը։

Ղազախստանում բացվել է առաջին «Թումո» կենտրոնը

Նոր կենտրոնը հնարավորություն ունի շաբաթական ընդունելու մինչև 6000 ուսանողի։ Ուսուցումն անվճար է։ Կրթական ծրագիրը ներառում է հետևյալ ուղղությունները՝ ծրագրավորում, անիմացիա, ֆիլմերի և խաղերի ստեղծում, գրաֆիկական դիզայն, եռաչափ մոդելավորում, ռոբոտաշինություն, երաժշտություն, վեբ մշակում, շարժական գրաֆիկա և գեներատիվ արհեստական բանականություն։

Ղազախստանում բացվել է առաջին «Թումո» կենտրոնը

Այս նախագիծը հայկական կրթական մոդելի արտահանման ևս մեկ օրինակ է։ Այն նաև միտված է ամրապնդելու Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցությունը տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները