Հայկական 3 ստարտափ կմասնակցի EU4Innovation East Pitch Contest-ին՝ VivaTech 2026-ի շրջանակում

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Հայկական երեք ստարտափ՝ Denovo Sciences-ը, MedPair-ն ու TACTUN-ը, հունիսի 19-ին Փարիզում կմասնակցեն EU4Innovation East Pitch Contest մրցույթին, որը կանցկացվի VivaTech 2026 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում։

Pitch Contest-ի ընթացքում հայկական ստարտափները կներկայացնեն իրենց նախագծերը՝ մրցելով Մոլդովայից և Ուկրաինայից մասնակցող ևս վեց ստարտափների հետ։ Մրցույթն արտացոլում է Արևելյան գործընկերության երկրների ստարտափ էկոհամակարգերի աճող ներուժը, որոնք ավելի ու ավելի հաճախ են դիտարկվում որպես Եվրոպայի ամենաարագ զարգացող նորարարական կենտրոններ։

Հայկական 3 ստարտափ կմասնակցի EU4Innovation East Pitch Contest-ին՝ VivaTech 2026-ի շրջանակում

Նշվում է, որ Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքերը հատկապես արհեստական բանականության (AI) և deep-tech ուղղություններով։

EU4Innovation East Pitch Contest-ը տեղի կունենա հունիսի 19-ին՝ ժամը 09:30-10:30-ն, Փարիզում անցկացվող VivaTech 2026 ցուցահանդեսի շրջանակում։

EU4Innovation East նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, համաֆինանսավորվում՝ Ֆրանսիայի կառավարության կողմից, և իրականացվում է Expertise France կազմակերպության կողմից։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները