Team-ի աջակցությամբ տավուշցի հարյուրավոր աշակերտներ մասնակցել են «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագրին

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Տավուշցի հարյուրավոր աշակերտներ Team-ի աջակցությամբ հնարավորություն են ստացել մասնակցելու մշակութային կրթական «Սիմֆոնիկ ԴասA» ծրագրին, որի նպատակն է դասական երաժշտությունը հասանելի և ընկալելի դարձնել դպրոցականների համար, ձևավորել մշակութային ճաշակ և նպաստել արվեստով հետաքրքրված սերնդի ձևավորմանը։

«Սիմֆոնիկ ԴասA»-ն երկարաժամկետ կրթական ծրագիր է, որն իրականացվում է 2018 թվականից Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ։ Ծրագիրը միտված է վերափոխելու դասական երաժշտության մասին ավանդական ընկալումները՝ այն դարձնելով ավելի հասանելի և հետաքրքիր պատանիների ու երիտասարդների համար, ինչպես նաև խթանելով նրանց ներգրավվածությունը մշակութային կյանքում։

Ծրագրի շրջանակում իրականացվող ինտերակտիվ դասերի շնորհիվ դպրոցականները ծանոթանում են դասական երաժշտության առանձնահատկություններին, երաժշտական գործիքներին և հնարավորություն ունեն ներկա գտնվելու կենդանի համերգների՝ ստանալով անմիջական մշակութային փորձառություն։

«Կրթությանն ու մարզերի զարգացմանն աջակցող ծրագրերին զուգահեռ՝ մենք կարևորում ենք նաև մշակութային կրթությունը և մշակութային ժառանգության պահպանումն ու փոխանցումը երիտասարդ սերնդին։ Ուրախ ենք, որ մեր երկարամյա ռազմավարական գործընկեր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ իրականացրել ենք ևս մեկ նախաձեռնություն, որը նպաստում է երիտասարդների զարգացմանը՝ ներառյալ Հայաստանի մարզերում ապրող երեխաների համար մշակութային կրթության հասանելիության ընդլայնմանը»,-նշում է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Տիգրան Ֆրանգյանը։

««Սիմֆոնիկ ԴասA»-ի նպատակն է երիտասարդացնել դասական երաժշտության ունկնդրին։ Ծրագիրը հատկապես կարևոր է մարզերի և սահմանամերձ համայնքների երեխաների համար, քանի որ այն ոչ միայն զարգացնում է նրանց երևակայությունը, երաժշտական ճաշակը և ինքնավստահությունը, այլև հնարավորություն է տալիս նորովի բացահայտելու դասական երաժշտությունը, ինչպես նաև հայկական և միջազգային մշակութային արժեքները: Շնորհիվ Team-ի հետ համագործակցության՝ ծրագիրը հասանելի է դարձել Կողբ համայնքի հարյուրավոր երեխաների՝ նրանց ևս հնարավորություն տալով դառնալու այս գեղեցիկ մշակութային շարժման մի մասը»,-նշում է «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ուղղության ղեկավար Տաթևիկ Ադամյանը։

Ծրագիրը մեկնարկից ի վեր իրականացվել է 200-ից ավելի դպրոցում՝ թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում ընդգրկելով մոտ 73 000 աշակերտի։ Աշակերտները ներգրավվել են ինտերակտիվ դասերի և ներկա գտնվել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգին։

Team Telecom Armenia-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու աջակցել երիտասարդների կրթությանն ու համայնքային զարգացման ծրագրերի իրականացմանը:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները