Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 5.3%

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2026 թվականի ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 5.3% գնաճ։ Իսկ 2026թ. մարտի նկատմամբ սպառողական գների ինդեքսն աճել է 1.3%-ով։

Ըստ վիճակագրության՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 9.5%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 2.8%-ով։ Ոչ պարենային ապրանքների շուկայում տարեկան գնաճը կազմել է 1.6%, մինչդեռ մարտի համեմատ գրանցվել է 0.5% գնաճ։

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2026թ. ապրիլին 2025թ. ապրիլի համեմատ սակագներն աճել են 2.6%-ով, սակայն մարտի համեմատ սակագները մնացել են անփոփոխ։ Ապրիլին սպառողական գների 1.3% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.8% նվազումով (դրամն արժևորվել է)։ 1 ԱՄՆ դոլարի միջին հաշվարկային փոխարժեքն ապրիլին կազմել է 374.2 դրամ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները