Ռև Լեբարեդյան. Հայաստանը GPU-ների քանակով կլինի աշխարհի առաջատար հնգյակում

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«NVIDIA» ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը Երևանում ընթացող «AI Conf Armenia 2026» համաժողովի շրջանակում հայտարարել է, որ Հայաստանը գրաֆիկական պրոցեսորների (GPU) քանակով տեղ է զբաղեցնելու աշխարհի լավագույն հինգ երկրների շարքում: Ըստ նրա՝ այս ցուցանիշով Հայաստանը կգերազանցի եվրոպական խոշոր պետություններին: Մասնավորապես նշվել է, որ «Firebird AI» նախագծի շրջանակում մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի 50 հազար գրաֆիկական պրոցեսոր:

Լեբարեդյանն ընդգծել է, որ Հայաստանի զարգացման և առաջընթացի գլխավոր նախապայմանը մարդկային ներուժի ու գիտելիքի ճիշտ օգտագործումն է: Նրա գնահատմամբ՝ Հայաստանը կարող է վերածվել գիտելիք արտահանող երկրի և միջազգային հարթակում ստանձնել միավորող դեր՝ օգտագործելով իր աշխարհագրական դիրքն ու տեխնոլոգիական նոր հնարավորությունները: NVIDIA-ի փոխնախագահը հավելել է, որ բարձր տեխնոլոգիական հզորությունների առկայությունը թույլ կտա երկրին դառնալ համաշխարհային տնտեսության կարևոր ու օգտակար մասնակից:

«AI Conf Armenia 2026»-ն արհեստական բանականությանը նվիրված հայկական խոշորագույն համաժողովն է, որն այս տարի չորրորդ անգամ անցկացվում է Երևանի պետական համալսարանում: Միջոցառումը համախմբում է ոլորտի առաջատար մասնագետներին և հետազոտողներին՝ նպատակ ունենալով նախանշել Հայաստանում տեխնոլոգիական ենթակառուցվածքների զարգացման ու ԱԲ ոլորտի ընդլայնման ապագա ուղղությունները:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները