ԵՊՀ 12 ուսանող ավարտել է ուսումնական պրակտիկան Բիբլոս Բանկ Արմենիայում

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Երևանի պետական համալսարանի 12 ուսանող հաջողությամբ ավարտել է ուսումնական պրակտիկան Բիբլոս Բանկ Արմենիայում ու զարգացրել ֆինանսական ոլորտում աշխատելու համար մրցակցային գործնական հմտություններ։

ԵՊՀ 12 ուսանող ավարտել է ուսումնական պրակտիկան Բիբլոս Բանկ Արմենիայում

Բանկի և բուհի միջև կնքված հուշագրի շրջանակում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետից ուսանողներ ամեն տարի իրենց ուսումնական պրակտիկան են անցնում Բանկում, իսկ Բանկի թիմը կիսվում է փորձով ու մասնագիտական ​​խորհուրդներով։

Բիբլոս Բանկ Արմենիայում ուսումնական պրակտիկան անցնելիս ուսանողները ներգրավվել են ամենօրյա աշխատանքներում՝ տեսական գիտելիքն ամրապնդելով նաև գործնական առաջադրանքներով։ Նրանց բաշխումն ըստ ստորաբաժանումների իրականացվել է՝ հաշվի առնելով պրակտիկայի թեմաներն ու դիպլոմային աշխատանքների ուղղվածությունը, ապահովելով անհատական մոտեցում և արդյունավետ ուսումնառություն։

ԵՊՀ 12 ուսանող ավարտել է ուսումնական պրակտիկան Բիբլոս Բանկ Արմենիայում

Այս տարի Բանկը երիտասարդներին հյուրընկալել է փետրվարի 2-ից մարտի 13-ը, որի ընթացքում նրանք սովորել ու աշխատել են տարբեր ստորաբաժանումներում՝ ներառյալ սպառողական գործառնությունների  ու համապատասխանության բաժիններում և մասնաճյուղերում։

Բանկում պրակտիկա անցնող մասնակիցների մեջ էին նաև Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ ստացած ուսանողներից մի քանիսը, որոնք նույնպես ծանոթացել են Բանկի գործունեությանը և կարիերայի հնարավորություններին։

ԵՊՀ 12 ուսանող ավարտել է ուսումնական պրակտիկան Բիբլոս Բանկ Արմենիայում

Պրակտիկայի ընթացքում ուսանողները մասնակցել են նաև Բանկի պրոդուկտների, ՓԼ/ԱՖ դեմ պայքարի միջոցառումների, բրենդի և Բանկի արժեքների վերաբերյալ մասնագիտական դասընթացների։

Ծրագրի ավարտին ուսանողների հետ հանդիպել է Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանն ու պատասխանել նրանց հարցերին, կիսվել մասնագիտական փորձով։ 

ԵՊՀ 12 ուսանող ավարտել է ուսումնական պրակտիկան Բիբլոս Բանկ Արմենիայում

Կրթությունը Բանկի ԿՍՊ ռազմավարության կարևոր ուղղություններից է։ Բանկը շարունակաբար ստեղծում է զարգացման հնարավորություններ երիտասարդների համար՝ դիտարկելով լավագույններին նաև ապագա աշխատակիցների շարքում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները