Անշարժ գույքի շուկայում ակտիվությունը չի նվազում, ինչը տեսանելի է թե՛ Երևանում ու մարզերում բարձրացող շենքերի քանակով, թե՛ «TOON Expo. Invest 2026»-ի բացման օրվա ընթացքում տիրող եռուզեռով։ Մարտի 27-ին Երևանում մեկնարկած անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ ցուցահանդեսին շուկայի առաջատար Ամերիաբանկը ներկայացել է հատուկ առաջարկների լայն փաթեթով՝ թե՛ Հայաստանում, թե արտերկրում անշարժ գույք ձեռք բերել ցանկացողների համար:
Ստանալ լրացուցիչ եկամուտ Հայաստանում կամ արտերկրում անշարժ և շարժական գույքի, կամ բիզնեսի մեջ ներդրում կատարելու միջոցով, սա նոր հնարավորություն է, որ Ամերիաբանկն առաջարկում է իր հաճախորդներին ներդրումային վարկավորման ծրագրով։ այն տրամադրվում է 3 արժույթով` ՀՀ դրամ` 13.75%, ԱՄՆ դոլար` 9.5%, եվրո` 8.5% տոկոսադրույքով:
Արդեն 6-րդ անգամ կազմակերպված Toon Expo ցուցահանդեսը Մերիդիան Էքսպո կենտրոնում կշարունակվի մինչևմ մարտի 29-ը`ներկայացնելով անշարժ գույքի, կառուցապատման և հարակից ոլորտների շուրջ 200 ընկերությունների թե՛ Հայաստանի, թե արտասահմանյան շուկաներից:
Մանրամասները՝ ռեպորտաժում












