Forbes Georgia-ն իր 15-ամյա պատմության մեջ առաջին անգամ հրապարակել է Վրաստանի 100 ամենահարուստ գործարարների վարկանիշը։ Ցանկում ներառված ձեռնարկատերերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 60.1 միլիարդ լարին, ինչը համարժեք է երկրի ՀՆԱ-ի գրեթե 60%-ին։ Հարստության կենտրոնացվածությունը բավականին բարձր է. առաջին տասնյակում գտնվող անձինք վերահսկում են ընդհանուր կարողության շուրջ 60%-ը։
1.Միխեիլ Լոմտաձե
50 տարեկան
$5.9 մլրդ — Ֆինանսներ և ներդրումներ

Հանդիսանում է Ղազախստանի առաջատար թվային և բանկային ծառայություններ մատուցող Kaspi ընկերության գործադիր տնօրենն ու տնօրենների խորհրդի նախագահը։ Ծնվել է Բաթումիում, սակայն իր հիմնական կապիտալը կուտակել է Ղազախստանում։
2.Բիձինա Իվանիշվիլի և ընտանիք
70 տարեկան
$2.7 մլրդ — Ֆինանսներ և ներդրումներ

Իր հարստությունը կուտակել է Ռուսաստանում ԽՍՀՄ փլուզումից հետո՝ բանկային և մետալուրգիայի ոլորտներում։ 2003 թվականին վերադարձել է Վրաստան և 2012-ին ընտրվել երկրի վարչապետ։
3.Գիորգի Ջոխթաբերիձե
72 տարեկան
$1 մլրդ — Հեռահաղորդակցություն

Տիրապետում է Վրաստանի հեռահաղորդակցության շուկայի առաջատար Magticom ընկերության բաժնետոմսերի 75%-ին։ Նա Վրաստանի երկրորդ նախագահ Էդուարդ Շևարդնաձեի փեսան է և ժամանակակից վրացական արվեստի խոշոր կոլեկցիոներ։
4.Իրակլի Ռուխաձե
59 տարեկան
$847.42 մլն — Հեռահաղորդակցություն և արդյունաբերություն

Նրա ակտիվները ներառում են Magti-ի 25%-ը, Georgian Cement-ի 41%-ը, ինչպես նաև Liberty Bank-ի և Rustavi Steel-ի հիմնական բաժնեմասերը։ Մինչև 2026 թվականը նա նաև հանդիսացել է Վրաստանի ամենաբարձր վարկանիշն ունեցող Imedi հեռուստաալիքի սեփականատերը։
5.Թեմուր Չկոնիա
75 տարեկան
$664.20 մլն — Արագ սնունդ և զովացուցիչ ըմպելիքներ

Նրան են պատկանում Վրաստանում Coca-Cola Bottlers-ի 87% և McDonald’s արագ սննդի ռեստորանների ցանցի 90% բաժնեմասերը։ Նրա ընկերությունը զբաղվում է ըմպելիքների շշալցմամբ 1993 թվականից և այժմ տիրապետում է Coca-Cola-ի լիցենզիաներին նաև Հայաստանում ու Ադրբեջանում։
6.Պաատա Կուրտանիձե
58 տարեկան
$594.69 մլն — Առողջապահություն

Հանդիսանում է Վրաստանի խոշորագույն դեղատնային ցանցերից մեկի՝ Aversi-ի սեփականատերը։ Նրա հոլդինգի մեջ են մտնում նաև սեփական դեղագործական ձեռնարկությունը և Aversi բժշկական կլինիկաների ցանցը, որը, ըստ Forbes-ի, ամենաշահութաբեր կլինիկան է եղել նախորդ տարի։
7.Գիորգի Ռամիշվիլի
58 տարեկան
$565.15 մլն — Հեռահաղորդակցություն և անշարժ գույք

Տիրապետում է Silk Road Group հոլդինգի 62% բաժնեմասին, որի հիմնական գործունեությունն ընդգրկում է կապը, անշարժ գույքը և էներգետիկան։ Նրա պորտֆելում ներառված են ինտերնետ պրովայդեր Silknet-ը և մի քանի խոշոր հյուրանոցներ։
8.Կախա Օքրիաշվիլի
59 տարեկան
$434.41 մլն — Առողջապահություն

Հանդիսանում է PSP դեղատնային ցանցի 95% բաժնետերը, ինչպես նաև տիրապետում է GM Pharma դեղագործական ընկերությանը։ 2004-2024 թվականներին հինգ անգամ ընտրվել է որպես Վրաստանի խորհրդարանի պատգամավոր։
9.Խվիչա Մակացարիա
61 տարեկան
$430.77 մլն — Կոմունալ ծառայություններ և հեռահաղորդակցություն

Բաժնետեր է Թբիլիսիի գազամատակարարման և էլեկտրամատակարարման մենաշնորհային ընկերություններում։ 2022 թվականին գնել է Cellfie Mobile բջջային օպերատորը, որը երրորդ խոշորագույնն է վրացական շուկայում։
10.Գիա Գորգոշաձե
55 տարեկան
$397.69 մլն — Մանրածախ առևտուր

Հանդիսանում է շինանյութերի և վերանորոգման ոլորտի խոշորագույն Gorgia ընկերության միակ սեփականատերը։ Նրա հիմնադրած ընկերությունը ներկայումս կառավարում է 13 մասնաճյուղ Վրաստանի 8 տարբեր քաղաքներում։
Մեր հարևաններից ամենահարուստների ամբողջական ցանկը կգտնեք այստեղ։













