AI Conf Armenia 2026

AI Conf Armenia 2026

Ապրիլի 18-ին Երևանում կանցկացվի AI Conf Armenia համաժողովը՝ նվիրված արհեստական բանականությանը։ Այն համարվում է ոլորտին նվիրված ամենախոշոր միջոցառումներից մեկը Հայաստանում։

Այս տարի համաժողովը կանցկացվի արդեն չորրորդ անգամ։ Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառման նպատակն է քննարկել արհեստական բանականության ոլորտի արագ զարգացումը և նախանշել դրա ապագա կիրառման հնարավորությունները։

Համաժողովի առանցքում կլինեն արհեստական բանականության տեխնոլոգիաների մասշտաբավորման հնարավորությունները, մասնավորապես՝ GPU ենթակառուցվածքների զարգացումն ու դրանց ազդեցությունը երկրի տեխնոլոգիական զարգացման վրա։

AI Conf Armenia-ն կանցկացվի Երևանի պետական համալսարանում։ Միջոցառման կազմակերպիչներն են ԵՊՀ-ն, Krisp-ը, YerevaNN հետազոտական լաբորատորիան և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE)։

Գրանցվել կարող եք այստեղ։

Միջոցառումն ավարտված է։

Պիտակներ, , ,

Ամսաթիվ

18 Ապր 2026
Ավարտված է

Լրացուցիչ տեղեկություններ

Կարդալ ավելին

Հասցե

Երևանի պետական համալսարան

Կարգավիճակ

Կազմակերպիչ

Երևանի պետական համալսարան

Այլ կազմակերպիչներ

YerevaNN
Krisp
UATE