Ամերիաբանկը, որպես Lion Finance Group միջազգային ֆինանսական խմբի մաս, ներառվել է Լոնդոնի ֆոնդային բորսայի FTSE 100 ինդեքսում։ Ցանկը ներկայանում է աշխարհի 100 խոշորագույն ընկերությունները։ Այսպիսով, բանկը դարձել է առաջին հայկական հաստատությունը, որը ներկայացված է այս հեղինակավոր ցանկում՝ խմբի բարձր շուկայական արժեքի շնորհիվ։
Հեղինակավոր FTSE 100 ինդեքսում ընդգրկված են առաջատար միջազգային ընկերություններ ֆինանսական և այլ ոլորտներից, օրինակ՝ HSBC-ն,Rolls-Royce Holdings-ը (RR),Coca-Cola-ն և այլն: Իր շուկայական արժեքով Lion Finance Group -ն առաջ է անցել այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են Burberry-ն (BRBY) և EasyJet-ը (EZJ):
Մանրամասները՝ How2B-ի ռեպորտաժում












