Formula VC-ի ներդրումները 10Web տեխնոլոգիական ընկերությունում գերազանցել են 1,150,000 դոլարը

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Formula VC վենչուրային հիմնադրամը հայտարարել է 10Web ընկերության հետ գործընկերության շարունակականության և ներդրումների նոր փուլի մասին: 10Web-ը արհեստական բանականության (AI) վրա հիմնված հարթակ է, որն ապահովում է վեբ-կայքերի ստեղծման, հոսթինգի և սկալավորման ավտոմատացված լուծումներ: Հիմնադրամի և ընկերության համագործակցությունը մեկնարկել է դեռևս 2023 թվականին, և այդ ժամանակից ի վեր 10Web-ը գրանցել է տպավորիչ աճ՝ շուրջ 10 անգամ մեծացնելով իր գործունեության ծավալները և ամրապնդելով դիրքերը համաշխարհային մրցակցային շուկայում:

Վերջին համալրման արդյունքում Formula VC-ի ընդհանուր ներդրումը 10Web-ում, երկու տարբեր հիմնադրամների միջոցով, կազմել է 1,150,000 ԱՄՆ դոլար: Ներդրումային այս որոշման հիմքում ընկած է ընկերության ցուցաբերած կատարողականը և AI լուծումների մշակման վաղ փուլում արված ճիշտ կանխատեսումները:

10Web թիմը սկսել է արհեստական բանականության վրա հիմնված գործիքների մշակումը դեռևս 2021 թվականին՝ նախքան ոլորտի համաշխարհային բումը: Այսօր ընկերությունը շարունակում է ընդլայնել իր AI գործակալների և ավտոմատացման գործիքների տեսականին՝ պարզեցնելով WordPress կայքերի կառավարման ողջ գործընթացը և բիզնեսներին հնարավորություն տալով ավելի արագ զարգանալ: Հիմնադրամի գնահատմամբ՝ ընկերության հաջողության գրավականը տեխնիկական հզոր ներուժի, հեռանկարային տեսլականի և գլոբալ հավակնությունների համադրությունն է:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները