Հայկական Podcastle ընկերությունը պաշտոնապես հայտարարեց իր ռեբրենդինգի մասին՝ ներկայանալով նոր անունով՝ Async։ Ընկերությունը ընդգծում է, որ փոփոխությունը չի նշանակում գործունեության ուղղության փոփոխություն կամ արժեքների կորուստ․ բոլոր օգտահաշիվները, բովանդակությունը և գործիքները մնալու են անփոփոխ, պարզապես ընկալումն է ընդլայնվում՝ փոդքասթից դեպի ամբողջական ստեղծագործական էկոհամակարգ։
«Այն, ինչ սկսվել էր որպես գործիք ստեղծագործողների համար, այժմ վերածվել է լայն ընդգրկում ունեցող հարթակի․
- Ստեղծագործողները շարունակում են օգտագործել մեզ արագ ձայնագրելու, մոնտաժելու և հրապարակելու համար,
- Թիմերն ու բիզնեսները վստահում են մեզ բրենդավորված բովանդակություն ստեղծելու համար առանց ծանրաբեռնվածության,
- Ծրագրավորողներն օգտվում են Async Voice API-ից՝ ցածր ուշացումով տեքստից խոսք մոդելից, որոնք նախատեսված են իրական արտադրանքների համար»,- նշված է պաշտոնական հաղորդագրությունում։
Async-ը դառնում է հովանոցային հարթակ, որի ներքո ընկերությունը շարունակելու է զարգացնել նոր հնարավորություններն ու ֆունկցիաները՝ համապատասխանելով ստեղծագործական էկոհամակարգի բազմազան պահանջներին։












