Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի դեկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկներով եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 822,662։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավելացել է 44,568-ով կամ 5.7%-ով։
Աշխատատեղերի աճի դինամիկան նկատելի է եղել նաև նախորդ ամսվա համեմատությամբ։ Նոյեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել էր 814,818, ինչը 2024 թվականի նոյեմբերի նկատմամբ ավել էր 31,986-ով կամ 4.1%-ով։ Դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աշխատատեղերի թիվն ավելացել է ևս 7,844-ով։












