Հայազգի հիմնադրի Soley Therapeutics ընկերությունը ներգրավել է 200 միլիոն դոլարի ներդրում

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Հայազգի Երեմ Եղիազարյանի Soley Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է 200 միլիոն դոլարի Series C ներդրումային փուլի հաջող ավարտի մասին։ Սա կարևոր քայլ է հայկական և համաշխարհային բիոտեխնոլոգիական ոլորտում։

Ներգրավված ներդրումը Soley Therapeutics-ին հնարավորություն է տալիս նոր թափ հաղորդել իր գիտահեն և համարձակ գաղափարների իրականացմանը՝ դրանք վերածելով գործնական լուծումների։ Ընկերության նպատակն է արագացնել նորարարական, առաջին կարգի (first-in-class) քաղցկեղի թերապիաների և այլ բարդ հիվանդությունների դեմ դեղամիջոցների մշակումը՝ միաժամանակ վերափոխելով դեղերի հայտնաբերման ավանդական մեթոդաբանությունը։

Soley Therapeutics-ը դեղագործական նորարարական ընկերություն է, որը զբաղվում է նոր դեղերի հայտնաբերմամբ և մշակմամբ։ Ընկերության առանձնահատկությունն այն է, որ դեղերի ազդեցությունը ուսումնասիրում է կենդանի բջիջների վարքագծի միջոցով։

Soley-ը հետևում է, թե ինչպես են բջիջները արձագանքում տարբեր քիմիական միացություններին ժամանակի ընթացքում՝ սթրեսի պայմաններում։ Այս մոտեցումը թույլ է տալիս հասկանալ, ինչպես և ինչու է տվյալ դեղը գործում, ինչ ազդեցություն ունի բջջի վրա և որքան անվտանգ է այն։

Հայազգի հիմնադրի Soley Therapeutics ընկերությունը ներգրավել է 200 միլիոն դոլարի ներդրում

Այդ կերպ ընկերությունը կարողանում է հայտնաբերել նոր դեղերի թեկնածուներ, որոնք չեն բացահայտվում ավանդական լաբորատոր փորձարկումների ընթացքում, քանի որ վերջիններս սովորաբար դիտարկում են միայն վերջնական արդյունքը, ոչ թե բջջի ամբողջ ընթացքը։

Ընկերությունը լայնորեն կիրառում է ամբողջական (full-stack) արհեստական բանականություն՝ համագործակցելով Oracle-ի հետ և օգտագործելով OCI AI Infrastructure, NVIDIA AI Enterprise և NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորներ։ Կենսաբանության հիմքային գիտելիքների, սեփական պատկերավորման տեխնոլոգիաների, առաջին կարգի ավտոմատացման և ինտեգրված AI գործիքների համադրության շնորհիվ Soley Therapeutics-ը կարճ ժամանակում ձևավորել է բազմազան դեղագործական պորտֆել, որը ներառում է ուռուցքաբանություն, նեյրոդեգեներատիվ խանգարումներ, մետաբոլիկ հիվանդություններ և այլ ոլորտներ։

Soley Therapeutics-ի կենտրոնակայանը գտնվում է Կալիֆոռնիայի Հարավային Սան Ֆրանցիսկոյում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները