AICA-ն ներդրում է կատարել Kartes Analytica-ում

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը (AICA) իր ներդրումային պորտֆելը համալրել է նոր ընկերությամբ։ Պորտֆելին միացել է Kartes Analytica, Inc. ընկերությունը, որը գործունեություն է ծավալում երկրատարածական հետախուզության և տվյալահեն վերլուծության ոլորտում։

Kartes Analytica-ն զբաղվում է երկրատարածական մեծածավալ տվյալների՝ ներառյալ Երկրի դիտարկման (EO), սինթետիկ ապերտուրային ռադարային (SAR) և ռադիոհաճախականային (RF) տվյալների վերածմամբ փոխկապակցված և վերլուծության համար պատրաստ համակարգերի։ Ընկերության մշակած հարթակը հիմնված է գրաֆային տեխնոլոգիաների վրա և հնարավորություն է տալիս տվյալները ինտեգրել, համակարգել և դրանց հիման վրա ստանալ կիրառելի վերլուծական եզրահանգումներ։

AICA-ն իր գրառման մեջ նշել է, որ ներդրումը նպատակ ունի աջակցելու ընկերության տեխնոլոգիական զարգացմանը և միջազգային ընդլայնմանը։

2022 թվականին հիմնադրված Kartes Analytica-ն երկրատարածական ենթակառուցվածքների և վերլուծական լուծումների ընկերություն է, որը ներկայում ունի գրասենյակներ Հայաստանում և Միացյալ Նահանգներում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները