Կառավարությունը 150 մլրդ դրամ կհատկացնի ռազմարդյունաբերության զարգացմանը մինչև 2028 թվականը

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել շարունակել ռազմական արդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի փոխանցմամբ՝ 2026-2028 թվականների ժամանակահատվածի համար նախատեսվել է հատկացնել ավելի քան 150 մլրդ դրամ։

Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն արդեն իսկ սկսել է բանակցային գործընթացը տեղական արտադրողների հետ։ Նախատեսվում է կնքել նոր եռամյա պայմանագրեր 30 ընկերությունների հետ, ինչը թույլ կտա ապահովել ոլորտի կանխատեսելիությունն ու կայուն զարգացումը։

Անդրադառնալով նախորդ փուլի արդյունքներին՝ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ ռազմական արդյունաբերության զարգացման առաջին եռամյա ծրագիրը (2023-2025թթ․) դարձել է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման անկյունաքարը։ Այդ ծրագրի շրջանակներում կնքվել էին ավելի քան 171 մլրդ դրամի պայմանագրեր 28 ընկերությունների հետ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները