Մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2026»-ի մասնակցության հայտերի ընդունումը

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է հայկական ընկերությունների մասնակցության հայտերի ընդունում 2026թ․ մարտի 2–5-ը Բարսելոնայում կայանալիք Mobile World Congress Barcelona 2026 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին։

Մրցութային փուլը հաղթահարած այցելու կազմակերպությունները հայկական տաղավարում կունենան 1–2 ստարտափների ներկայացման (pitching), ինչպես նաև «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարի հանդիպումների գոտիներից օգտվելու հնարավորություն։

Մասնակցության հայտերը ընդունվում են մինչև 2025թ․ դեկտեմբերի 1-ը՝ այս հղմամբ։

Նախարարությունը կփոխհատուցի տաղավարի վարձակալության, կառուցապատման և ցուցահանդեսի մուտքի ծախսերը։ Ավիատոմսի և կեցության ծախսերը կկրի ընտրված կազմակերպությունը։

Ցուցահանդեսի մասին մանրամասները միջոցառման պաշտոնական կայքում են։
Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել +374 (10) 59 01 38 հեռախոսահամարով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները