Granatus Ventures-ը ներդրում է կատարել Ռուբեն Իզմայիլյանի Quiltt ստարտափում

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Granatus Ventures-ը և Quiltt-ը հայտարարել են իրենց գործընկերության մասին՝ ընկերության 2.6 միլիոն դոլարի նախնական ֆինանսավորման փուլից հետո: Quiltt ընկերության նպատակն է լուծել բաց բանկային ինտեգրման (open banking integration) ոլորտի հիմնական մարտահրավերները։

Ռուբեն Իզմայիլյանի և Մարկ Բեխհոֆերի հիմնադրած Quiltt-ը պարզեցնում է ֆինանսական API լանդշաֆտը, միավորում է տարբեր տվյալների մատակարարներին և բանկային ծառայություններին միևնույն ինտերֆեյսի միջոցով՝ առաջարկելով մեկ API և մեկ ինտեգրում։

Այս մոտեցումը հնարավորություն է տալիս բարելավել անվտանգությունը և ավելի լայն նորարարություն ապահովել ֆինտեխ էկոհամակարգում և պարզեցնում է նոր ֆինտեխ արտադրանքների ստեղծման գործընթացը, նվազեցնում տեխնիկական ծախսերը։

Granatus Ventures-ը վաղ փուլում ներդրումներ կատարող վենչուրային հիմնադրամ է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Հայաստանում՝ Երևանում։ Այն հիմնադրվել է 2013 թվականին։ Այն ներկայացված է նաև Հայաստանի սահմաններից դուրս՝ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Սինգապուրում, ու իրականացնում է գլոբալ ներդրումներ։

Quiltt-ը և Granatus Ventures-ը հայտարարել են, որ կիսում են տեխնոլոգիան օգտագործելու հանձնառությունը՝ ստեղծելու ավելի թափանցիկ, ներառական և արդյունավետ ֆինանսական համակարգեր, որոնք կապահովեն երկարատև հասարակական օգուտ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները