ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր՝ գյուղատնտեսության, տուրիզմի և հյուրընկալության ՓՄՁ-ների զարգացման համար

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը RECONOMY ծրագրի աջակցությամբ մեկնարկում է «ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր» ծրագիրը, որն ուղղված է գյուղատնտեսության, գյուղարտադրանքի, տուրիզմի և հյուրընկալության ոլորտների ՓՄՁ-ների արագացված աճին։ Նախաձեռնությունը կօգնի բիզնեսներին ընդլայնվել և պատրաստվել արտահանման՝ ներդրումային միջոցների ներգրավմամբ։ Հայտերը կընդունվեն 2025 թ․ նոյեմբերի 11-ից մինչև 2026 թ․ հունվարի 19-ը։

Ծրագիրը կանցկացվի հիբրիդ ձևաչափով՝ առցանց և անցանց ձևաչափերի համակցությամբ, կտևի 4 ամիս և կներառի մոտ 35 ակադեմիական ժամ։ Մասնակիցները կստանան գործնական մենթորություն, ոլորտային խորհրդատվություն և ներդրումային փիչինգի հնարավորություն՝ ներկայացնելով սեփական ծրագրերը ներդրումային կոմիտեին։

Աքսելերատորը նախատեսված է մեկ տարուց ավելի գործող, աճի փուլում գտնվող կամ հասուն ՓՄՁ-ների համար, որոնք ունեն եկամուտներ և պատրաստ են ներդրումների միջոցով ընդլայնման։ Առավելությունը կտրվի կանանց, երիտասարդների, տեղահանված անձանց և սահմանամերձ համայնքների ներկայացուցիչներին։

Մասնակցության արժեքը մեկ անձի համար կազմում է 530,000 դրամ, որից 90%-ը սուբսիդավորվում է կազմակերպիչների կողմից։ Մինչև 50 մասնակից կվճարեն միայն 53,000 դրամ։ Ծրագրի մանրամասները հասանելի են այստեղ։
Գրանցվել կարող եք այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները