2026 թվականի մարտի դրությամբ Հայաստանից ուղիղ չվերթներ են իրականացվում դեպի 80 օդանավակայան, որոնք սպասարկվում են 38 տարբեր ավիաընկերությունների կողմից։ Զվարթնոցը միացել է աշխարհի երեք խոշոր ավիացիոն դաշինքներին՝ Star Alliance, Oneworld և SkyTeam, ինչը զգալիորեն մեծացրել է օդային հասանելիությունը և ապահովել լրացուցիչ ուղիղ չվերթներ Հայաստանից։
Հայաստանից ուղիղ չվերթների հիմնական ուղղությունները
Դեպի Ռուսաստան չվերթները շարունակում են գերազանցել մյուս ուղղություններին․ Հայաստանից կան չվերթներ դեպի Մոսկվայի երեք օդանավակայաններ՝ Sheremetyevo (SVO), Vnukovo (VKO) և Domodedovo (DME), ինչպես նաև դեպի Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Միներալնիե Վոդի, Նովոսիբիրսկ, Եկատերինբուրգ և մի շարք այլ քաղաքներ։
Եվրոպական ուղղություններն ընդգրկում են խոշոր մայրաքաղաքներ և ավիացիոն կենտրոններ՝ Վիեննա, Փարիզ, Ֆրանկֆուրտ, Բրյուսել, Հռոմ, Աթենք, Վարշավա, Բուդապեշտ և Պրահա։ Գերմանիան մնում է ամենաշատ ուղղություններով ներկայացված եվրոպական երկիրը՝ դեպի Ֆրանկֆուրտ, Բեռլին, Դյուսելդորֆ, Դորտմունդ, Քյոլն և Մեմմինգեն չվերթներով, շատ չեն զիջում նաև Իտալիան և Ֆրանսիան։ Իսկ, օրինակ, Փարիզում հայկական չվերթները սպասարկում են ոչ միայն Charles de Gaulle, այլև Orly և Beauvais օդանավակայանները։
Մերձավոր Արևելքի և Ծոցի տարածաշրջանը ևս ներկայացված է լայն ցանցով․ կան չվերթներ դեպի Դուբայ, Աբու Դաբի, Շարժա, Դոհա, Թեհրան, Քուվեյթ, Բեյրութ և Թել Ավիվ։ Այս ուղղությունները շարունակում են մնալ ամենապահանջվածներից:
Զվարթնոցից կարելի է մեկնել նաև դեպի Միջերկրածովյան և Կարմիր ծովի հանգստյան քաղաքներ՝ Լառնակա, Շարմ Էլ Շեյխ, Հուրգադա, Կահիրե, Տիվատ, Նիցցա, Մարսել, Բարսելոնա և Վենետիկ։ Այդ ուղղությունները, թեև հաճախ սեզոնային են, ձևավորում են Հայաստանի զբոսաշրջային ավիահոսքերի հիմնական մասը։
Թռիչքների ժամանակահատվածները տատանվում են 40 րոպեից (Թբիլիսի) մինչև 6 ժամ (Ամստերդամ)։
Եթե ճանապարհորդության պլանավորման փուլում եք, օգտակար կլինի նաև մեր
Արձակուրդայինի հաշվիչը, որը հաշվարկում է ձեր հասանելի արձակուրդային օրերը։ Իսկ եթե ճանապարհորդությունը գործնական է, ապա ձեզ պետք կգա մեր գործուղման հաշվիչը, որի օգնությամբ կհաշվեք ձեր գործուղման ծախսերը։
Հայաստանի ավիացիոն շուկան կայուն աճում է․ վերջին տարիներին ավելացել են ինչպես ուղղությունների, այնպես էլ ավիաընկերությունների թիվը։ Հայաստանից ուղիղ չվերթների ուղղությունները և դրանց տևողությունը կարող եք տեսնել ստորև։
Չվերթների ամբողջական ցանկը (2026)
| Օդանավակայան | Քաղաք | Երկիր | Տևողություն | Հաճախականություն / Մեկնարկ | Ավիաընկերություն |
|---|---|---|---|---|---|
| SVO | Մոսկվա (Շերեմետևո) | Ռուսաստան | 3 ժամ 28 րոպե | Ամեն օր | Aeroflot, Shirak Avia |
| VKO | Մոսկվա (Վնուկովո) | Ռուսաստան | 3 ժամ 18 րոպե | Ամեն օր | Utair, Azimuth, FlyOne Armenia, Shirak Avia |
| DME | Մոսկվա (Դոմոդեդովո) | Ռուսաստան | 3 ժամ 20 րոպե | Ամեն օր | Ural Airlines, FlyOne Armenia |
| LED | Սանկտ Պետերբուրգ | Ռուսաստան | 4 ժամ | Ամեն օր | Aeroflot, FlyOne Armenia |
| AER | Ադլեր/Սոչի | Ռուսաստան | 1 ժամ 20 րոպե | Ամեն օր | Azimuth, Aeroflot, Red Wings, FlyOne Armenia |
| KRR | Կռասնոդար | Ռուսաստան | 1 ժամ 45 րոպե | Ամեն օր | Aeroflot, Azimuth, FlyOne Armenia |
| MRV | Միներալնիե Վոդի | Ռուսաստան | 1 ժամ 20 րոպե | Ամեն օր | Azimuth, Aeroflot, Red Wings |
| SVX | Եկատերինբուրգ | Ռուսաստան | 3 ժամ 20 րոպե | Ամեն օր | Ural Airlines, Aeroflot, FlyOne Armenia |
| OVB | Նովոսիբիրսկ | Ռուսաստան | 4 ժամ 35 րոպե | Ամեն օր | S7 Airlines |
| KUF | Սամարա | Ռուսաստան | 2 ժամ 50 րոպե | Բացի Երք | Aeroflot, Red Wings, FlyOne Armenia |
| KZN | Կազան | Ռուսաստան | 3 ժամ 13 րոպե | Երկ, Ուրբ, Կիր | Red Wings, FlyOne Armenia |
| GOJ | Նիժնի Նովգորոդ | Ռուսաստան | 3 ժամ 10 րոպե | Կիր, Հնգ | Red Wings, Shirak Avia |
| UFA | Ուֆա | Ռուսաստան | 2 ժամ 50 րոպե | Երք, Շաբ | Azimuth, Shirak Avia |
| VOG | Վոլգոգրադ | Ռուսաստան | 2 ժամ 5 րոպե | Կիր, Երք, Ուրբ | Aeroflot |
| CEK | Չելյաբինսկ | Ռուսաստան | 3 ժամ 25 րոպե | Շաբ, Ուրբ | Red Wings |
| GSV | Սարատով | Ռուսաստան | 3 ժամ | Շաբ | Shirak Avia |
| KJA | Կրասնոյարսկ | Ռուսաստան | 4 ժամ 35 րոպե | Կիր | Shirak Avia |
| PEE | Պերմ | Ռուսաստան | 3 ժամ 15 րոպե | Չրք | Shirak Avia |
| TJM | Տյումեն | Ռուսաստան | 3 ժամ 35 րոպե | Չրք, Կիր | UTair |
| SGC | Սուրգուտ | Ռուսաստան | 4 ժամ 15 րոպե | Չրք | UTair |
| REN | Օրենբուրգ | Ռուսաստան | 3 ժամ | Հնգ (Հունիս 4-ից) | Red Wings |
| MSQ | Մինսկ | Բելառուս | 4 ժամ | Բացի Կիր, Երք | Belavia |
| FRA | Ֆրանկֆուրտ | Գերմանիա | 4 ժամ 40 րոպե | Ամեն օր | Lufthansa, Condor |
| BER | Բեռլին | Գերմանիա | 4 ժամ 25 րոպե | Չրք, Կիր | Eurowings |
| DTM | Դորտմունդ | Գերմանիա | 5 ժամ | Շաբաթական 4 չվերթ | Wizz Air |
| HAM | Համբուրգ | Գերմանիա | 5 ժամ 10 րոպե | Երկ, Ուրբ | Wizz Air |
| CGN | Քյոլն | Գերմանիա | 4 ժամ 43 րոպե | Երկ, Երք, Հնգ, Ուրբ | Eurowings, FlyOne Armenia |
| DUS | Դյուսելդորֆ | Գերմանիա | 4 ժամ 50 րոպե | Երք | Eurowings |
| FMM | Մեմմինգեն | Գերմանիա | 4 ժամ 30 րոպե | Երք, Շաբ | Wizz Air |
| CDG | Փարիզ (CDG) | Ֆրանսիա | 5 ժամ 30 րոպե | Չրք, Շաբ, Կիր | Air France, FlyOne Armenia |
| ORY | Փարիզ (ORY) | Ֆրանսիա | 5 ժամ 20 րոպե | Շաբաթական 3 չվերթ | Transavia France |
| BVA | Փարիզ (BVA) | Ֆրանսիա | 5 ժամ 30 րոպե | Երք, Չրք, Հնգ, Շաբ | Wizz Air |
| LYS | Լիոն | Ֆրանսիա | 5 ժամ 20 րոպե | Չրք | Transavia France |
| MRS | Մարսել | Ֆրանսիա | 5 ժամ 35 րոպե | Շաբ | Transavia France |
| NCE | Նիցցա | Ֆրանսիա | 5 ժամ 5 րոպե | Երք, Հնգ, Կիր | FlyOne Armenia |
| FCO | Հռոմ | Իտալիա | 4 ժամ 25 րոպե | Ամեն օր | Wizz Air Malta, FlyOne Armenia |
| MXP | Միլան | Իտալիա | 4 ժամ 40 րոպե | Ամեն օր (բացի Երկ) | Wizz Air Malta, FlyOne Armenia |
| VCE | Վենետիկ | Իտալիա | 4 ժամ 20 րոպե | Հնգ, Կիր | Wizz Air Malta |
| NAP | Նեապոլ | Իտալիա | 4 ժամ 15 րոպե | Երկ, Չրք, Ուրբ | Wizz Air Malta |
| BRI | Բարի | Իտալիա | 3 ժամ 45 րոպե | Երկ, Ուրբ | Wizz Air |
| ATH | Աթենք | Հունաստան | 3 ժամ | Ամեն օր | Aegean, Sky Express |
| SKG | Սալոնիկ | Հունաստան | 2 ժամ 50 րոպե | Երք, Հնգ, Շաբ, Կիր | Aegean, FlyOne Armenia |
| HER | Հերակլիոն | Հունաստան | 3 ժամ | Հնգ, Կիր (Մայիս 28-ից) | FlyOne Armenia |
| RHO | Հռոդոս | Հունաստան | 3 ժամ | Հնգ, Կիր (Հունիս 7-ից) | Wizz Air |
| BCN | Բարսելոնա | Իսպանիա | 5 ժամ 15 րոպե | Երկ, Ուրբ, Չրք (սեզոնային) | FlyOne Armenia |
| ALC | Ալիկանտե | Իսպանիա | 5 ժամ 50 րոպե | Հնգ, Կիր (Հունիս 4-ից) | FlyOne Armenia |
| VIE | Վիեննա | Ավստրիա | 3 ժամ 45 րոպե | Ամեն օր | Austrian, FlyOne Armenia |
| PRG | Պրահա | Չեխիա | 4 ժամ 20 րոպե | Երկ, Չրք, Ուրբ | Wizz Air |
| BUD | Բուդապեշտ | Հունգարիա | 3 ժամ 35 րոպե | Երկ, Չրք, Ուրբ, Կիր | Wizz Air |
| WAW | Վարշավա | Լեհաստան | 3 ժամ 55 րոպե | Ամեն օր (բացի Շաբ) | LOT |
| BRU | Բրյուսել (Zaventem) | Բելգիա | 4 ժամ 50 րոպե | Բացի Երկ | Brussels Airlines, FlyOne Armenia |
| CRL | Բրյուսել (Charleroi) | Բելգիա | 5 ժամ | Երկ, Չրք, Ուրբ (Փետ 1-ից) | Wizz Air |
| AMS | Ամստերդամ | Նիդերլանդներ | 6 ժամ | Չրք, Շաբ (Ապրիլ 1-ից) | FlyOne Armenia |
| EIN | Էյնդհովեն | Նիդերլանդներ | 5 ժամ 30 րոպե | Երկ, Չրք, Ուրբ (Հոկտ 26-ից) | Wizz Air |
| BTS | Բրատիսլավա | Սլովակիա | 3 ժամ 55 րոպե | Երք, Հնգ | Wizz Air |
| OTP | Բուխարեստ | Ռումինիա | 2 ժամ 40 րոպե | Հնգ, Կիր | Wizz Air |
| RIX | Ռիգա | Լատվիա | 4 ժամ 25 րոպե | Երք, Ուրբ, Կիր (Մայիս 3-ից) | Air Baltic |
| LTN | Լոնդոն (Luton) | Մեծ Բրիտանիա | 5 ժամ 55 րոպե | Երկ, Ուրբ (Հունիս 12-ից) | Wizz Air UK |
| TIV | Տիվատ | Չեռնոգորիա | 3 ժամ 20 րոպե | Շաբաթական 4 չվերթ | FlyOne Armenia |
| LCA | Լառնակա | Կիպրոս | 2 ժամ 20 րոպե | Ամեն օր | Wizz Air, FlyOne Armenia |
| PFO | Պաֆոս | Կիպրոս | 2 ժամ 15 րոպե | Չրք, Ուրբ, Կիր | Wizz Air, FlyOne Armenia |
| DXB | Դուբայ | ԱՄԷ | 3 ժամ 5 րոպե | Ամեն օր | flydubai |
| SHJ | Շարջա | ԱՄԷ | 2 ժամ 55 րոպե | Ամեն օր | Air Arabia |
| AUH | Աբու Դաբի | ԱՄԷ | 3 ժամ 10 րոպե | Ամեն օր | Air Arabia Abu Dhabi |
| DOH | Դոհա | Քաթար | 3 ժամ | Ամեն օր | Qatar Airways |
| IST | Ստամբուլ (IST) | Թուրքիա | 2 ժամ 35 րոպե | Ամեն օր | Turkish Airlines, FlyOne Armenia |
| SAW | Ստամբուլ (Sabiha) | Թուրքիա | 2 ժամ 30 րոպե | Ամեն օր | Pegasus |
| IKA | Թեհրան | Իրան | 1 ժամ 30 րոպե | Ամեն օր | Armenia Airways, Iran Airtour, AIS Airlines |
| TBS | Թբիլիսի | Վրաստան | 40 րոպե | Բացի Հնգ, Շաբ | Georgian Airways, FlyOne Armenia |
| BUS | Բաթումի | Վրաստան | 1 ժամ | Երկ, Չրք, Շաբ (Մայիս 25-ից) | FlyOne Armenia |
| ALA | Ալմաթի | Ղազախստան | 4 ժամ 30 րոպե | Երկ, Ուրբ (Հունիս 12-ից) | FlyOne Armenia |
| RMO | Քիշնև | Մոլդովա | 2 ժամ 45 րոպե | Ամեն օր | FlyOne Armenia |
| SSH | Շարմ Էլ Շեյխ | Եգիպտոս | 3 ժամ 10 րոպե | Չրք, Հնգ, Շաբ, Կիր | Air Cairo, FlyOne Armenia |
| HRG | Հուրգադա | Եգիպտոս | 3 ժամ 15 րոպե | Չրք, Շաբ (Հունիս 17-ից) | Air Cairo |
| CAI | Կահիրե | Եգիպտոս | 3 ժամ | Հնգ (Հունիս 25-ից) | Air Cairo |
| TLV | Թել Ավիվ | Իսրայել | 2 ժամ 35 րոպե | Երկ, Երք, Հնգ, Ուրբ, Կիր | FlyOne Armenia |
| BEY | Բեյրութ | Լիբանան | 2 ժամ | Երք, Հնգ, Կիր | Middle East Airlines |
| KWI | Քուվեյթ | Քուվեյթ | 2 ժամ 30 րոպե | Չրք, Հնգ, Շաբ | Jazeera |
| URC | Ուրումքի | Չինաստան | 4 ժամ 40 րոպե | Երկ, Չրք, Ուրբ | China Southern |
| ALP | Հալեպ | Սիրիա | 1 ժամ 30 րոպե | Ուրբ | AIS Airlines (FYC) |
Հաճախ տրվող հարցեր
Հայաստանից 2026-ին քանի՞ ուղղությամբ կան ուղիղ չվերթներ
2026-ի մարտի 30-ի դրությամբ գործում են ուղիղ չվերթներ դեպի 80 օդանավակայան, որոնք սպասարկվում են 38 ավիաընկերությունների կողմից։
Ո՞րն է ամենակարճ ուղիղ չվերթը Հայաստանից
Ամենակարճ ուղիղ չվերթը դեպի Թբիլիսի է՝ մոտ 40 րոպե։
Ո՞րն է ամենաերկար ուղիղ չվերթը Հայաստանից։
Ամենաերկարը դեպի Ամստերդամ է՝ մոտ 6 ժամ։
Արդյո՞ք կան սեզոնային ուղղություններ
Այո, Երևանից իրականացվում են բազմաթիվ սեզոնային չվերթներ, որոնք հիմնականում ներառում են Միջերկրական և Կարմիր ծովերի հանգստավայրերը, ինչպիսիք են Տիվատը, Հերակլիոնը, Նիցցան և Ալիկանտեն:
Որո՞նք են ամենապահանջված ուղղությունները։
Մոսկվա, Վիեննա, Փարիզ, Դուբայ, Թբիլիսի, Աթենք և Հռոմ։
Թարմացվել է՝ 27.04.2026:












