Denovo Sciences-ը հայտարարել է միջազգային նոր համագործակցության մասին՝ Weill Cornell Medicine-Qatar (WCM-Q) և Sidra Medicine-ի հետ, նպատակ ունենալով գտնել և մշակել դեղամիջոց հազվագյուտ ժառանգական հիվանդություն հոմոցիստինուրիայի դեմ։
Հոմոցիստինուրիան խանգարում է մետիոնին ամինաթթվի մշակմանը, ինչը հանգեցնում է հոմոցիստեինի թունավոր կուտակմանը արյան մեջ և կարող է առաջացնել զարգացման ուշացումներ, տեսողական խնդիրներ, կմախքային անոմալիաներ և կյանքին սպառնացող բարդություններ։ Ներկայումս կիրառվող սննդային սահմանափակումներն ու հավելումները հաճախ չեն բավարարում հիվանդների մեծ մասի համար։
Համագործակցության նպատակն է ստեղծել դեղամիջոց դեռևս անբուժելի հանդիսացող հիվանդություններից մեկի նկատմամբ, որը լուրջ խնդիր է Մերձավոր Արեւելքի և Հյուսիսային Աֆրիկայի (ՄԱՀԱ) տարածաշրջանում, որտեղ այս հիվանդությունն ունի աշխարհում ամենաբարձր տարածվածության մակարդակներից մեկը։
Denovo Sciences-ը կիրականացնի արհեստական բանականության (ԱԲ) և քվանտային մոլեկուլային մոդելավորման հետազոտություններ՝ խոստումնալից դեղամիջոցների թեկնածուներ ստեղծելու համար։ WCM-Q-ն կտրամադրի իր հետազոտական ենթակառուցվածքները և փորձագիտական թիմը, իսկ Sidra Medicine-ը կիրականացնի կլինիկական փորձարկումները՝ նոր թեկնածուների կիրառելիությունը գնահատելու համար։
Համագործակցության նպատակն է ստեղծել դեղամիջոց դեռևս անբուժելի հանդիսացող հիվանդություններից մեկի նկատմամբ, որը լուրջ խնդիր է Մերձավոր Արեւելքի և Հյուսիսային Աֆրիկայի (ՄԱՀԱ) տարածաշրջանում, որտեղ այս հիվանդությունն ունի աշխարհում ամենաբարձր տարածվածության մակարդակներից մեկը։
Weill Cornell Medicine-Qatar-ը (WCM-Q) առաջատար կենսաբժշկական հետազոտական և կրթական հաստատություն է, Sidra Medicine-ը՝ կանանց և երեխաների առողջապահական կազմակերպություն։
Կարդացե՛ք նաև











