Լավաշն աշխարհի 50 լավագույն հացատեսակների ցանկում է․ CNN

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

CNN հեռուստաընկերությունը հայկական լավաշը ներառել է աշխարհի 50 լավագույն հացատեսակների ցուցակում՝ ընդգծելով դրա բացառիկ համային հատկությունները, պատրաստման ավանդական ձևը և հայ մշակույթի համար ունեցած խորհրդանշական բնույթը։ Ցուցակը կազմվել է որպես մաս ամերիկյան դերասան Թոնի Շալհուբի «Breaking Bread» վավերագրական նախագծի, որի ընթացքում չորս «Էմմի» մրցանակի դափնեկիր Շալհուբը ճանապարհորդում է աշխարհով մեկ՝ ուսումնասիրելով հացի մշակութային դերը տարբեր ժողովուրդների կյանքում։

Հոդվածում նշվում է, որ լավաշը թխվում է ընդամենը 30 վայրկյանում կավե թոնրում, գլխավոր տեղ ունի հայկական խոհանոցում և առօրյա մշակույթում։ Այն ավանդաբար պատրաստում են կանայք՝ ձեռքով ձգելով խմորը հատուկ բարձերի վրա, որոնք լցված են խոտով կամ բրդով։ Լավաշը ոչ միայն ամենօրյա սնունդ է, այլև ունի խորհրդանշական իմաստ՝ հատկապես հարսանեկան արարողություններում, որտեղ նորապսակների ուսին գցում են լավաշ՝ բարեկեցության և առատության համար։

Նշվում է նաև, որ դեռևս 2014 թվականի նոյեմբերի 26-ին հայկական լավաշը ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ CNN-ի նոր վարկանիշում հայկական հացի կողքին ընդգրկվել են նաև ֆրանսիական բագետը, վրացական խաչապուրին, հնդկական պարաթան, իրանական սանգակը, իտալական չիաբատտան, մեքսիկական տորտիլիան, ռուսական կարավայը, թուրքական սիմիթը և այլ նշանավոր հացատեսակներ։

Հոդվածի հեղինակների կարծիքով՝ հացը պարզապես սնունդ չէ, այլ պատմության, ավանդույթների և ժողովուրդների հավաքական հիշողության արտացոլանք։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները