Մեկնարկել է Դիջիթեք 2025-ը` Հոկտեմբերի 10-ից 12-ը Երևանը դարձնելով աշխարհի տեխնոլոգիական կենտրոնը։ Picsart ընկերության հիմնադիր Հովհաննես Ավոյանը, որ Կարեն Վարդանյանի և այլոց հետ հիմադրել է Դիջիթեքը, պատմում է՝ ինչպես երազանքն իրականություն դարձավ։ Փոքրիկ տարածքում 30 ընկերությունների հետ առաջին Digitec-ն այսօր դարձել է կարևորագույն ՏՏ միջոցառում։ Եվ այս տարիների ընթացքում այն էքսպոյից վերածվել է տոնի՝ կոնֆերանսերով, տեխնոլոգիական ցուցահանդեսով, ստարտափների ճեմուղով ու փառատոնային հատվածով։
Ներդրողներ, նորարարներ, ճարտարագետներ, ձեռներեցներ՝ ՏՏ ոլորտի հայերն ամբողջ աշխարհից տուն են վերադառնում այս օրերին։ 40 հազարից ավելի այցելու, 250 առաջատար ընկերություն ցուցահանդեսային հատվածում, ավելի քան 100 տեխնոլոգիական առաջնորդ՝ ՏՏ ոլորտի ամենաթարմ թեմաների մասին ելույթներով։
Դիջիթեքն ամփոփում է նախորդ 20 տարիների հաջողություններն ու թևակոխում նոր փուլ՝ միջազգային ճանաչման։ Իսկ մինչև դա առաջարկում են միասին անցկացնել տարվա ամենատեխնոլոգիական օրերը՝ մինչև հոկտեմբերի 12-ը ներառյալ։
Մանրամասները՝ ռեպորտաժում
Կարդացե՛ք նաև՝