Տեխնոլոգիական տարիները մեր երկրում սկսվում և ամփոփվում են «ԴիջիԹեք»-ով։ Այս տարի տեխնոլոգիական հայության Ամանորը՝ հոբելյանական 20-րդ «ԴիջիԹեք»-ն անցկացվում է հոկտեմբերի 10-12-ը։ Երեք օր, երկու գիշեր՝ 24-ժամյա աննախադեպ ֆորմատով Digitec 2025-ը կհամախմբի ավելի քան 100 տեխնոլոգիական առաջնորդի և 250 առաջատար ընկերության։
Team-ը տարվա ամենատեխնոլոգիական միջոցառմանը ներկայանում է ընկերությունների խմբով՝ ներակայացնելով Team Systems, Team Solutions, Team Pay, Buy.am ընկերությունները։ Իսկ Team Telecom Armenia-ն ցուցահանդեսի 5G գործընկերն է: Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը հիշում է՝ մասնակցել են Դիջիթեքին առաջին տարիներից, իսկ այսօր այն արդեն դարձել է տեխնոլոգիական համայքնի համար կարևորագույն օրը:
Հոբելյանական «ԴիջիԹեք»-ին Team-ի տաղավարում Team Telecom Armenia-ն առաջին անգամ ներկայացնում է իր հերթական նորարարական լուծումը՝ բաժանորդների սպասարկումն արագացնող հայալեզու AI օգնականը, Team TV-ի նոր ձևաչափը, Cosmo box-ը և Cloud Gaming հնարավորությունը, որոնք բազմաթիվ սարքավորումներ, այդ թվում՝ հեռուստացույցներ, դարձնում են «խաղային»: Իրենց նորարարական լուծումներն են ներկայացնում նաև Team Systems-ը՝ խելացի տան ինտեգրված լուծումներով, դիզայներական հեռուստացույցներ, Team Pay-ը ներկայացնում է իր նոր թվային վճարային քարտը, ավելի պարզ, արագ և անվտանգ վճարումների համար: Իսկ Team Solutions-ի տաղավարում Զանգեզոր կոնտակտային կենտրոնի լուծումն է, որն այսուհետև հնարավորություն է տալիս սպասարկելու զանգեր, էլեկտրոնային նամակներ, SMS-ներ և սոցիալական մեդիայի հաղորդագրություններ։ Դիջիթեք 2025-ին Թիմի թվային լուծումներին կարող եք ծանոթանալ «Մերիդիան» էքսպո կենտրոնում՝ մինչև հոկտեմբերի 12-ը ներառյալ:
Մանրամասները դիտեք մեր ռեպորտաժում՝
Կարդացե՛ք նաև