Թվային աշխարհում անզեն մնալն այսօր կարող է ճակատագրական լինել։ Հայաստանում կիբերհանցագործությունների թիվը տարեցտարի աճում է, և վտանգը շատ ավելի մոտ է, քան թվում է։ Ի՞նչ է պետք իմանալ, որպեսզի չդառնանք խաբեության կամ հաքերային հարձակման զոհ։ Հաղորդման հյուրը՝ կիբեռանվտանգության մասնագետ Արթուր Պապյանը, խոսում է այն ամենի մասին, ինչը հաճախ անտեսում ենք՝ սկսած գաղտնաբառերի սխալ օգտագործումից մինչև սոցցանցերում մեր երեխաների լուսանկարների հետևանքները։
Արթուր Պապյանը բացատրում է, թե ինչպե՞ս են աշխատում ժամանակակից հաքերները, ինչու՞ է պետք հեռախոսները և համակարգչային ծրագրերը թարմացնել, կարո՞ղ է արհեստական բանականությունը սովորել ինքնուրույն հաք անել, ինչու՞ է կարևոր երկփուլային նույնականացումը և այլն։ Նա անդրադառնում է նաև հանրային տարածված համոզումներին, օրինակ՝ արդյոք մեր հեռախոսները մեզ լսում են, ինչպես են Հայաստանում ամենից հաճախ խաբում մարդկանց և ինչի են նրանք պատրաստ հավատալ, երբ բախվում են թվային խաբեության։