Դիզայնի ստեղծման ամենատարածված հարթակներից Canva-ն հասել է 42 միլիարդ դոլարի շուկայական արժեքի և հնարավորություն է տվել իր աշխատակիցներին վաճառել իրենց բաժնետոմսերը ու ստանալ մինչև 3 միլիոն դոլար։ Սա մեծ ձեռքբերում է ընկերության համար, որը տասնամյակ առաջ դեռ պայքարում էր գոյատևելու համար։
2013 թվականին ընկերության հիմնադիր Մելանի Փերքինսը փորձում էր ներդրումներ ներգրավել, սակայն ստացել էր ավելի քան 100 մերժում։ Ներդրողները պնդում էին, թե շուկայում արդեն կա Photoshop-ը, իսկ Canva-ի առաջարկը չափազանց պարզ է։ Այնուամենայնիվ՝ Փերքինսը շարունակեց իր գաղափարը՝ համոզված լինելով, որ աշխարհին անհրաժեշտ է հասանելի ու պարզ գործիք, որը դիզայնը կդարձնի հասանելի բոլորի համար։
Այսօր Canva-ն ունի շուրջ 185 միլիոն օգտատեր ամբողջ աշխարհում՝ սկսած սովորական աշակերտներից մինչև խոշոր ընկերություններ, որոնք հարթակը կիրառում են բիզնես-պրեզենտացիաների և կորպորատիվ նյութերի պատրաստման համար։ Ներդրողները, որոնք ժամանակին չտեսան պոտենցիալը, փաստորեն, սխալվել են։
Կարևոր է, որ ընկերության հիմնադիրները հայտարարեցին իրենց բաժնեմասի 80%-ը նվիրաբերելու մասին՝ այն ուղղելով բարեգործական և հասարակական ծրագրերին։