Օգոստոսի 20-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել «Supermicro» տեխնոլոգիական ընկերության փոխնախագահ Քլեյ Չենի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի թվային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին։
Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարության համար առաջնային է Հայաստանի թվային ենթակառուցվածքների զարգացումը, արհեստական բանականության կիրառումը և նորարարական լուծումների ներդրումը:
«Supermicro»-ն աշխարհում առաջատար ընկերություններից է բարձր արտադրողականությամբ սերվերների, պահեստավորման համակարգերի և էներգախնայող տվյալների կենտրոնների լուծումների ոլորտում։ Ընկերության տեխնոլոգիաները լայնորեն կիրառվում են արհեստական բանականության, մետատվյալների մշակման, ամպային հաշվարկների և առաջատար թվային ենթակառուցվածքների ոլորտներում։
Սերվերային, AI, ամպային ու ենթակառուցվածքային բնագավառներում նման համագործակցություններ կարող են լրջորեն նպաստել հաշվարկների կենտրոնների արդիականացմանը, տվյալների մշակման կարողությունների բարձրացմանը և արհեստական բանականության արագ զարգացման քաղաքականությանը: