Հայաստանը սննդամթերքով ամենից ինքնաբավ 50 երկրների շարքում է

Վերջին լուրերը
Հայաստանը սննդամթերքով ամենից ինքնաբավ 50 երկրների շարքում է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Nature Food-ի հրապարակած տվյալներով՝ 186 երկրներից 154-ը կարող են բավարարել սննդի ներքին պահանջարկը յոթ հիմնական սննդային խմբերից ընդամենը մի քանիսում։ Խմբերը ներառում են մրգեր, բանջարեղեն, հատիկավորներ ու ընդեղեն, օսլա պարունակող մթերքներ, միս, ձուկ և կաթնամթերք։

Բոլոր յոթ խմբերով ինքնաբավության է հասել միայն Գայանան։ Չինաստանը և Վիետնամը կարողացել են ապահովել վեց խմբով ինքնաբավություն։ Միևնույն ժամանակ, մի շարք երկրներ, հիմնականում Մերձավոր Արևելքում՝ Աֆղանստանը, ԱՄԷ-ն, Իրաքը, Մակաոն (Չինաստան), Քաթարը և Եմենը, որևէ սննդային խմբով չեն ապահովում ներքին պահանջարկ։

Հաշվետվության համաձայն՝ երկրների ավելի քան մեկ երրորդը կարողանում են ինքնաբավ լինել միայն երկու կամ ավելի քիչ սննդային խմբերով։ Նրանցից 25-ը գտնվում են Աֆրիկայում, 10-ը՝ Կարիբյան ավազանում, իսկ 7-ը՝ Եվրոպայում։ Միայն յոթ երկրներից մեկն է հասնում հինգ կամ ավելի սննդային խմբերով ինքնաբավության, որոնց մեծ մասը գտնվում են Եվրոպայում և Հարավային Ամերիկայում։

NakedScience-ի փոխանցմամբ՝ Հայաստանը մտնում է սննդամթերքով ամենից ինքնաբավ 50 երկրների ցուցակի մեջ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները