65 մլն դրամ կհատկացվի ՀՀ ԲՏ ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման համար

Վերջին լուրերը
65 մլն դրամ կհատկացվի ՀՀ ԲՏ ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2025 թվականի բյուջեով «Պետական աջակցություն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին» միջոցառման համար նախատեսված ֆինանսական միջոցներից 65,660,000․0 դրամ Կառավարությունը կհատկացնի «Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի մշակում» միջոցառմանը։

Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի մշակումը սկսվել է 2024 թվականին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ / USAID) կողմից ֆինանսավորվող «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի շրջանակում։ Ռազմավարական ծրագրի մշակող է ընտրվել «Ամերիա» ՓԲԸ-ն՝ Fraunhofer Institute for Systems and Innovation Research ISI-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և «Մոդեքս» ընկերության հետ համատեղ։  Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 93,800,000 ՀՀ դրամ, իսկ աշխատանքների իրականացման ժամկետը սահմանվել է մինչև 2025 թվականի հուլիսի 30-ը։

2025 թվականի փետրվարի 26-ին ԱՄՆ ՄԶԳ-ն դադարեցրել է «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը։ Այդ հիմքով՝ լուծվել է նաև CNFA-ի և «Ամերիա» ՓԲԸ-ի միջև կնքված ենթապայմանագիրը։

Ռազմավարական ծրագրի մշակման գործընթացը նախատեսված էր իրականացնել վեց փուլով: Մինչ ենթապայմանագիրը լուծելը, խորհրդատվական ընկերությունը ավարտել է առաջին փուլի աշխատանքները, որի դիմաց ծրագրի միջոցներից կատարվել է վճարում ենթապայմանագրով սահմանված 9,380,000 ՀՀ դրամի չափով։

Որոշմամբ նախատեսվում է ծրագրի մնացած 5 փուլերը՝ 84,420,000․0 դրամ արժեքով, իրականացնել ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: 4-րդ փուլը՝ 65,660,000 դրամ արժեքով, կիրականացվի 2025 թվականի ընթացքում, համաձայն ժամանակացույցի, իսկ ավարտական փուլը՝ 18,760,000․0 դրամ արժեքով, նախատեսվում է ավարտել 2026 թվականի առաջին եռամսյակում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները