Հայաստանի ֆոնդային բորսայում ռեկորդային՝ 100 միլիարդ դրամի պետական պարտատոմսեր են տեղաբաշխվել

Վերջին լուրերը
Հայաստանի ֆոնդային բորսայում ռեկորդային՝ 100 միլիարդ դրամի պետական պարտատոմսեր են տեղաբաշխվել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ապրիլի 29-ին Հայաստանի ֆոնդային բորսայի պատմության մեջ առաջին անգամ պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընթացքում գրանցվել է ռեկորդային ծավալ՝ 100 միլիարդ դրամ։ Ներդրողների կողմից ներկայացված պահանջարկը կազմել է 221.5 միլիարդ դրամ, ինչը գերազանցել է առաջարկի ծավալը ավելի քան կրկնակի։

Տեղաբաշխված պարտատոմսերն ու դրանց ցուցանիշներն են․

  • AMGB1129A357 (11 տարի մարման ժամկետով) – Տեղաբաշխում՝ 40 մլրդ դրամ, պահանջարկ՝ 94 մլրդ, միջին կշռված եկամտաբերություն՝ 9.8579%, արժեկտրոն՝ 9%
  • AMGN60294292 (5 տարի) – Տեղաբաշխում՝ 20 մլրդ դրամ, պահանջարկ՝ 30 մլրդ, եկամտաբերություն՝ 9.7180%, արժեկտրոն՝ 8.6%
  • AMGN36294285 (3 տարի) – Տեղաբաշխում՝ 20 մլրդ դրամ, պահանջարկ՝ 36 մլրդ, եկամտաբերություն՝ 9.4904%, արժեկտրոն՝ 8.4%
  • AMGN60294300 (5 տարի) – Տեղաբաշխում՝ 10 մլրդ դրամ, պահանջարկ՝ 31 մլրդ, եկամտաբերություն՝ 9.7342%, արժեկտրոն՝ 8.6%
  • AMGN36294277 (3 տարի) – Տեղաբաշխում՝ 10 մլրդ դրամ, պահանջարկ՝ 30 մլրդ, եկամտաբերություն՝ 9.3683%, արժեկտրոն՝ 8.4%

Պարտատոմսեր կարող եք ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակի, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։

Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները