Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Հայաստանում 2024 թվականին արձանագրվել է աշխարհի ամենացածր գնաճի մակարդակներից մեկը՝ 0,3%։ Այս ցուցանիշով Հայաստանը գտնվել է ամենաստաբիլ գնաճ ունեցող երկրների շարքում՝ զգալիորեն զիջելով թե՛ գլոբալ, թե՛ տարածաշրջանային միջիններին։
Ամենացածր գնաճի տեմպերով աչքի են ընկել Բրունեյը, Կոստա Ռիկան և Սենթ Լյուսիան, որտեղ գնաճը եղել է բացասական՝ միջինում -0,4%, իսկ Չինաստանում և Հորդանանում՝ 0,2%։
Հայաստանից փոքր-ինչ բարձր գնաճ է արձանագրվել Վրաստանում՝ 1,1%, և Ադրբեջանում՝ 2,2%։ Իրանն ու Թուրքիան շարունակել են պահպանել բարձր գնաճային միջավայր. Իրանում այն կազմել է 32,6%, իսկ Թուրքիայում՝ 58,5%։
Աշխարհում ամենաբարձր գնաճ ունեցող երկրների շարքում են Զիմբաբվեն՝ 736,1%, Արգենտինան՝ 219,9%, ինչպես նաև Սուդանը և Հարավային Սուդանը՝ համապատասխանաբար 176,8% և 128,4% գնաճով։