Apple-ը հայտարարել է WWDC 2025-ի ամսաթվերը, որտեղ կներկայացնի նոր iOS-ը և այլ նորություններ

Վերջին լուրերը
Apple-ը հայտարարել է WWDC 2025-ի ամսաթվերը, որտեղ կներկայացնի նոր iOS-ը և այլ նորություններ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Apple-ը հայտարարել է իր ամենամյա WWDC համաժողովի (Ծրագրավորողների համաշխարհային համաժողով) ամսաթվերը: Այս տարի միջոցառումը տեղի կունենա հունիսի 9-ից 13-ը ընկերության Կալիֆորնիայի կենտրոնակայանի՝ Apple Park-ի կամպուսում։ Համաժողովը կբացվի խոշոր շնորհանդեսով, որտեղ Apple-ի ղեկավարները կհայտարարեն նոր ապրանքների մասին:

«Մենք անհամբեր ենք՝ կիսվելու վերջին գործիքներով և տեխնոլոգիաներով, որոնք կընդլայնեն մշակողների հնարավորությունները և կօգնեն նրանց շարունակել նորարարությունները»,-նշել է Սյուզան Պրեսկոտը՝ Apple-ի Worldwide Developer Relations-ի փոխնախագահը:

Միջոցառմանը սպասվում են ընկերության օպերացիոն համակարգերի նոր տարբերակների հայտարարություններ։ Այնուամենայնիվ, առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Siri թվային օգնականի արդիականացումը զարգացած AI գործառույթներով, որը խոստացվել էր մեկ տարի առաջ։

Անցյալ տարի WWDC-ում Apple-ը հայտարարեց Apple Intelligence պլատֆորմի մասին, որը պետք է ձայնային օգնականին հնարավորություն տար տեսնել էկրանը, քայլեր կատարել ցուցադրվող բովանդակության հիման վրա և ավելի խորը ինտեգրվել հավելվածներին: Այնուամենայնիվ, Siri-ն դեռ չի իրականացրել այս գործառույթները. Apple-ի մշակողները բախվել են լուրջ տեխնիկական դժվարությունների: Apple-ի երկրպագուները կստանան խոստացվածն առաջիկա WWDC25-ում:

Ըստ ինսայդերների՝ iOS 19, iPadOS 19 օպերացիոն համակարգերի արմատապես վերամշակված տարբերակները, ինչպես նաև macOS-ի նոր տարբերակը կստանան զգալի վերանախագծում։

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները