Վատագույն եռամսյակը վերջին 2 տարում. Magnificent 7-ի բաժնետոմսերի գները ընկնում են

Վերջին լուրերը
Վատագույն եռամսյակը վերջին 2 տարում. Magnificent 7-ի բաժնետոմսերի գները ընկնում են
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ամերիկյան շուկաներում վերջին շաբաթներին գրանցվող անկումը շարունակվում է, և այն անդրադառնում է նաև շուկայի առաջատարների՝ Magnificent 7-ի (Հրաշալի յոթնյակ) ընկերությունների բաժնետոմսերին:

Երեկվա առևտրային օրվա արդյունքներով՝ այս 7 ընկերություններից 6-ը (Nvidia (NVDA), Tesla (TSLA), Alphabet (GOOG, GOOGL), Amazon (AMZN), Meta (META), և Microsoft (MSFT)) գրանցել են ավելի մեծ անկում, քան S&P 500 ինդեքսը, որի արժեքը նվազել է 1%-ով: Այս եռամսյակում գրանցվել են 2022թ. վերջին եռամսյակից հետո Magnificent 7 ընկերությունների բաժնետոմսերի վատագույն համեմատական ցուցանիշները S&P 500 ինդեքսի նկատմամբ:

Այս պահին այս բոլոր 7 ընկերությունների բաժնետոմսերը տարվա սկզբի համեմատ նվազել են. Meta-ն՝ 0,5%-ով, Nvidia-ն, Apple-ը և Google-ը՝ ավելի քան 14%-ով, դե իսկ Tesla-ն՝ 44%-ով, թեև սա այլ պատմություն է: 

Փաստորեն, եթե վերջին 2 տարիներին այս ընկերությունները իրենց հետևից «բարձրացնում էին» ինդեքսները, ապա հիմա քարշ են տալիս ներքև: Համացանցում նույնիսկ սկսել են Magnificent 7-ին կատակով անվանել Maleficent 7՝ շեշտադրելու նրանց ազդեցությունը ինդեքսի վրա:

Թեև շուկայում ընդհանուր անկումը կապված է տնտեսական աճի սպասելիքների անկման ու հնարավոր մաքսատուրքերի հետ, տեխնոլոգիական ընկերությունների դեպքում վերոնշյալ գործոններին ավելանում է նաև արհեստական բանականության իրական ներուժի վերաբերյալ ակնկալիքների նվազումը:

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները