Samsung Electronics-ի գործադիր տնօրեն Լի Չժե Յոնգը կոչ է արել ընկերության ղեկավարներին վճռական քայլեր ձեռնարկել արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների զարգացման հետ կապված աճող մարտահրավերների ֆոնին: Ներկայիս իրավիճակը «կրիտիկական» անվանելով՝ Լի Չժե Յոնգը հորդորել է աշխատակիցներին մտածել «արա կամ մեռիր» (անգլ.՝ do-or-die) ոգով:
Գործադիր տնօրենի կոչն արվել է տեսաուղերձով՝ ուղղված Samsung-ի տարբեր ստորաբաժանումների մոտ 2000 թոփ մենեջերներին, հաղորդում է կորեական Yonhap News Agency-ն։
Իր հայտարարության մեջ Լի Չժե Յոնգը ընդգծել է ընկերության ներսում հրատապ ռազմավարական փոփոխությունների անհրաժեշտությունը։ «Samsung-ը կանգնած է գոյատևման խնդրի առաջ [նոր տեխնոլոգիական միջավայրում], և մենք պետք է խորապես վերլուծենք իրավիճակը՝ սկսած ղեկավարության գործողություններից»։ Նա նաև կոչ է արել ներդրումներ կատարել ապագայում, նույնիսկ եթե դա նշանակում է հրաժարվել կարճաժամկետ շահույթից։
Սեմինարի ընթացքում թոփ մենեջերներին նվիրել են փոքրիկ խորհրդանշական բյուրեղյա ցուցանակներ՝ փորագրված մակագրությամբ. «Samsung-ի մարդիկ ուժեղ են հոգով, գիտեն ինչպես շրջել ճգնաժամային իրավիճակը և կատաղի դիմակայելու են մրցակիցներին»:
Նման կտրուկ միջոցների պատճառը Samsung-ի պայքարն է AI կիսահաղորդչային հատվածում, հատկապես բարձր թողունակության հիշողության (HBM) ոլորտում, որտեղ ընկերությունը պարտվում է իր հիմնական մրցակցին՝ SK hynix-ին։
Բացի այդ, Samsung-ի մասնաբաժինը հիմնական շուկաներում, ներառյալ հեռուստացույցները, սմարթֆոնները և DRAM օպերատիվ հիշողությունը, անցյալ տարի նվազել է: Վերջին զեկույցի համաձայն՝ Samsung-ի համաշխարհային մասնաբաժինը հեռուստացույցների հատվածում 2023 թվականին 30,1%-ից նվազել է մինչև 28,3%՝ 2024 թվականին։ Սմարթֆոնների շուկայի մասնաբաժինը նվազել է 19,7%-ից մինչև 18,3%, իսկ ընկերության դիրքերը DRAM ոլորտում 42,2%-ից իջել են մինչև 41,5%:
Կարդացե՛ք նաև.