Ստեղծագործական ոլորտներում համարձակ գաղափարներ ունեցողների համար Իմփաքթ Հաբ Երևանում մեկնարկում է Վահե և Լյուսի հիմնադրամի 2025թ.-ի Ֆելոուշիփ ծրագիրը։
«Վահե և Լուսի» հիմնադրամի ստեղծարար արդյունաբերության ոլորտում ֆելոուշիփը մեկամյա ծրագիր է, որն իրականացվում է Իմփաքթ Հաբ Երևանի հետ համագործակցությամբ: Այն նախատեսված է ստեղծագործական ոլորտի ձեռներեցների, հետազոտողների և կազմակերպությունների համար՝ աջակցելով նորարարական նախագծերի զարգացումը Հայաստանում:
Ծրագրի նպատակն է տրամադրել ոգեշնչող միջավայր, համախմբել ստեղծագործ անհատներին ու թիմերին, ինչպես նաև ապահովել անհրաժեշտ ռեսուրսներ և մասնագիտական աջակցություն՝ գաղափարները հաջողությամբ իրագործելու համար:
Ծրագիրն առաջարկում է
- Սեմինարներ ձեռներեցության, բրենդինգի և այլ թեմաների շուրջ
- Մասնագիտական մենթորություն և համաշխարհային ցանց՝ 120+ Իմփաքթ Հաբերով՝ ավելի քան 60 երկրներում
- Իմփաքթ Հաբ Երևանի բացառիկ անդամակցություն, որը հնարավորություն կտա մուտք դեպի համատեղ աշխատանքային տարածք, ամենօրյա ներգրավվածության Իմփաքթ Հաբ Երևանի ավելի քան 350 ստեղծարար նորարարների դինամիկ համայնքի հետ և կապի հնարավորություն 1,000 մասնագետների հետ տարբեր ոլորտներից:
- Ֆինանսական աջակցություն լավագույն ֆելոուների համար
Ծրագրի մանրամասներն այստեղ են։ Դիմել հնարավոր է մինչև 2025 թվականի մարտի 23-ը, ժամը՝ 23:59։
Կարդացե՛ք նաև.