Միայն բիթքոյն. Դոնալդ Թրամփը կրիպտոարժութային պահուստի մասին հրամանագիր է ստորագրել

Վերջին լուրերը
Միայն բիթքոյն. Դոնալդ Թրամփը կրիպտոարժութային պահուստի մասին հրամանագիր է ստորագրել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կրիպտոարժույթների ռազմավարական պահուստ ստեղծելու մասին խոստացված հրամանագիրը։ Այն կհամալրվի բիթքոյններով, մինչդեռ թվային ակտիվների առանձին ձևավորված պահուստը հնարավոր կլինի համալրել այլ կրիպտոարժույթներով։ ԱՄՆ իշխանությունների այս որոշումը առանձնացնում է բիթքոյնը այլ կրիպտոարժույթներից և որոշակի ազդանշան է ուղարկում ֆինանսական շուկաներին, գրում է CNBC-ն։

Կրիպտոարժույթի պահուստի հետ կապված ԱՄՆ կառավարության քաղաքականության շրջանակը կձևավորվի գանձապետարանի և առևտրի գերատեսչությունների կողմից, սակայն առայժմ հայտնի է միայն, որ Դոնալդ Թրամփի հրամանագրով բիթքոինի ռազմավարական պահուստի համալրման աղբյուրները կլինեն օրինական հիմքերով առգրավված կրիպտոարժութային ակտիվները։

ԱՄՆ կառավարությունը չի նախատեսում վաճառել պահուստում տեղադրված բիթքոյնները, չի նախատեսում գնել դրանք, ուստի հարկատուներին առանձնապես չպետք է անհանգստացնի այս նորամուծությունը։ Պահուստը կառավարելու է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, իսկ ոլորտի հայտնի գործիչ Դեյվիդ Սաքսն արդեն համեմատել է ԱՄՆ ռազմավարական կրիպտոարժութային պահուստը Ֆորտ Նոքսի հետ, որտեղ պահվում են երկրի ոսկու պաշարները։

Ենթադրվում է, որ ԱՄՆ կառավարությունը ներկայումս տիրապետում է մոտ 200,000 բիթքոյնի, թեև այս ոլորտում մանրակրկիտ աուդիտ չի իրականացվել: Թվային ակտիվների պահուստը, որը կպարունակի իշխանությունների կողմից ստացված այլ կրիպտոարժույթներ, կդառնա առանձին հիմնադրամ, որը չի համընկնի ռազմավարական պահուստի հետ։

Պահուստի համալրման մասին լուրը միայն բռնագրավված ակտիվներից իջեցրեց բիթքոյնի գինը 5%-ով, քանի որ ներդրողները փնտրում էին ավելի ակտիվ քաղաքականություն ԱՄՆ արժութային իշխանությունների կողմից: Հոդվածը գրելու պահին բիթքոյնի փոխարժեքը կազմում է $88,557` մեկ քոյնի դիմաց։

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները