«Զարթիր» ֆելլոուշիփը մեկ տարի տևողությամբ ինկուբացիոն ծրագիր է, որը ֆինանսավորվում է Whitt Family Foundation-ի և իրականացվում է Իմփաքթ Հաբ Երևանի կողմից: Ծրագրի առաքելությունն է աջակցել սոցիալական ձեռնարկատերերին, հետազոտողներին, անհատներին և կազմակերպություններին, որոնք գործում են հետևյալ, սակայն միայն դրանցով չսահմանափակվող ոլորտներում՝ մայրական բարեկեցություն, երեխաների իրավունքներ, ընտանեկան բռնության կանխարգելում, կենդանիների իրավունքներ, վետերանների աջակցություն, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն և այլն։
Ի՞նչ է սպասվում դիմորդներին
Ի թիվս այլ առավելությունների, Իմփաքթ Հաբ Երևանի Զարթիր» ֆելոուշիփ ծրագրի նոր փուլին ընտրված դիմորդները կստանան`
- Ոգեշնչող սեմինարներ, որոնք նախատեսված են ստեղծագործական և ձեռնարկատիրական մղում առաջացնելու համար
- Անհատական մասնագիտական մենթորություն
- Ներկայացվածություն Իմփաքթ Հաբ Երևանի բոլոր հիմնական հարթակներում
- Ամենօրյա շփում ավելի քան 350 ստեղծագործ նորարարներից կազմված դինամիկ համայնքի հետ
- Անդամակցություն Իմփաքթ Հաբ Երևանին
- Հասանելիություն 60-ից ավելի երկրներում գործող 120-ից ավելի Իմփաքթ Հաբերին ողջ աշխարհում
- Փորձի փոխանակման հնարավորություն
- Միջանկյալ փիչի լավագույն երեք մասնակիցները հնարավորություն կունենան միանալու «reArmenia» ակադեմիային՝ իրենց Ֆոնդհայթայթման ծրագրի համար:
Հավելյալ ֆինանսական աջակցություն ստանալու հնարավորություն՝ կախված մասնակիցների եզրափակիչ փիչի արդյունքներից։
Դիմելու վերջնաժամկետը՝ 2025 թվականի մարտի 6