ByteDance-ը՝ TikTok-ի մայր ընկերությունը, և Հոնկոնգի համալսարանի հետազոտողները ներկայացրել են Goku+ անունով նեյրոնային ցանց, որը կարող է ստեղծել առանց մարդու մասնկացությամբ գովազդային տեսանյութեր՝ հիմնված տեքստային հարցումների վրա: Թիմի աշխատանքի արդյունքները հրապարակվել են մոդելի կայքում։
Որպես օրինակ՝ ստեղծողները տրամադրել են բազմաթիվ տեսանյութեր, որոնք ցուցադրում են Goku+-ի կարողությունները: Կայքում նշվում է, որ այն կարող է ստեղծել 20 վայրկյանից ավել երկարությամբ տեսանյութեր՝ ներառելով մարդկանց, կենդանիների, բնության և սննդի պատկերներ։
Բացի այդ, մոդելը կարող է տարբեր ապրանքների պատկերները վերածել տեսանյութերի, ինչը կարող է բարձրացնել մարքեթինգային նյութերի գրավչությունն ու արդյունավետությունը, նշել են ստեղծողները։
Մշակողները չեն նշել, թե երբ Goku+-ը հասանելի կլինի օգտատերերին։