Google-ը բացել է հասանելիությունն իր ամենաուժեղ AI մոդելին՝ Gemini 2.0-ին

Վերջին լուրերը
Google-ը բացել է հասանելիությունն իր ամենաուժեղ AI մոդելին՝ Gemini 2.0-ին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Google-ը հայտարարել է, որ արհեստական բանականության իր նորագույն մոդելը՝ Gemini 2.0-ն այսուհետ հասանելի է բոլոր օգտատերերի համար։ Այս նոր մոդելը ներկայացվում է որպես Google-ի ամենաուժեղ AI տեխնոլոգիան, որը նախատեսված է բազմազան խնդիրների լուծման և օգտատերերի փորձը բարելավելու համար: 

Gemini 2.0 Flash մոդելը այժմ հասանելի է բոլոր օգտատերերին, այդ թվում նաև ծրագրավորողներին՝ API տարբերակով։ Flash 2.0-ն 2024-ի վերջից թեստավորվում էր առանձին օգտատերերի մոտ, և այժմ Google-ը այն ներկայացնում է որպես իր հիմնական աշխատանքային մոդել՝ նկարագրելով այն որպես բարձր արդյունավետությամբ ու հաճախականությամբ գործող, մուլտիմոդալ դատողականություն ապահովող գործիք։ 

Փորձնական տարբերակով հասանելի են դարձել նաև 2.0 Flash Thinking Experimental-ը, որը աշխատանքին զուգահեռ ներկայացնում է իր դատողությունները, ինչպես նաև 2.0 Pro Experimental-ը, որը առավելապես նախատեսված է ծրագրավորման և կոմպլեքս խնդիրների լուծման համար։ Վերջինս համարվում է Google-ւ առայժմ ամենաուժեղ մոդելը։ 

Բացի այդ, Flash Thinking Experimental-ը ունի առանձին հնարավորություն՝ օգտագործելու այն Youtube, Search և Maps հարթակներում։

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները