Adobe-ը թարմացրել է Premiere Pro-ում կադրերի որոնման հնարավորությունը՝ AI-ով աշխատող գործիքներով: Այժմ նախընտրած տեսահոլովակը գտնելու համար բավական է բառերով նկարագրել դրա բովանդակությունը, գրում է Theverge.com — ը։
Դա ընդամենը նոր գործառույթներից մեկն է, որը Adobe-ն ավելացնում է Premiere Pro-ին, After Effects-ին և Frame.io-ին, ինչը կբարելավի բովանդակություն ստեղծողների և տեսախմբագիր օգտատերերի աշխատանքը:
Adobe-ը հայտնում է, որ AI-ը կարող է ավտոմատ կերպով ճանաչել օբյեկտները, տեղանքները, տեսախցիկի անկյունները և ավելին՝ նկարագրության միջոցով։
Նոր որոնման գործիքը չի ճանաչում տեսահոլովակի ձայնը կամ չի նույնականացնում կոնկրետ մարդկանց, սակայն այն կարող է հասկանալ ցանկացած մետատվյալ, որը կցված է վիդեո ֆայլերին, ինչը թույլ է տալիս գտնել հոլովակներ՝ ըստ նկարահանման ամսաթվերի, գտնվելու վայրի և խցիկի մոդելի։
Մեդիա վերլուծությունը կատարվում է սարքի վրա և չի պահանջում ինտերնետ կապ: Թարմացված որոնման համակարգի հետ մեկտեղ Adobe-ը գործարկել է ենթագրերի թարգմանության գործիքը, որը ներկայումս աջակցում է 17 լեզուների: Միաժամանակ մի քանի թարգմանություններ դիտելը և խմբագրելը հեշտացնելու համար Premiere Pro-ն թույլ է տալիս միանգամից մի քանի տողեր բացել:
AI-ով աշխատող որոնման և ենթագրերի թարգմանության համակարգերը հասանելի են Premiere Pro բետա տարբերակում՝ այսօրվանից՝ բոլոր նրանց համար, ովքեր ունեն Creative Cloud-ի կամ Premiere Pro-ի բաժանորդագրություն: