ChromeOS-ն այժմ թույլ է տալիս կառավարել կուրսորը` դեմքի արտահայտությամբ

Վերջին լուրերը
ChromeOS-ն այժմ թույլ է տալիս կառավարել կուրսորը` դեմքի արտահայտությամբ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Google-ը ներկայացրել է ChromeOS-ի մի շարք նոր գործառույթներ, որոնք նախատեսված են ուսանողների օգտագործման և հարթակն ավելի հասանելի դարձնելու համար: Դրանցից մեկը թույլ է տալիս կառավարել համակարգիչը՝ օգտագործելով դեմքի միմիկաները (դիմախաղ)։

AI-ով աշխատող գործառույթը, որը նախատեսված է հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, հայտարարվել էր անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին: Սակայն այժմ օգտատերերի ավելի լայն շրջանակ կկարողանա օգտվել դրանից։ Նոր գործառույթը պահանջում է 8 ԳԲ կամ ավելի RAM-ով համատեղելի Chromebook-ներ:

Ընկերությունը նախկինում ներկայացրել է բաց կոդով AI գործիք, որը կոչվում է Project Gameface՝ դեմքի արտահայտություններով խաղային մկնիկը կառավարելու համար:

Սպասվում է, որ այս տարի Chromebook-ի ավելի քան 20 նոր մոդելներ կթողարկվեն ստանդարտ Chromebook և Chromebook Plus շարքերում:

Ուսուցիչների և ուսանողների համար նախատեսված նոութբուքերի հետ մեկտեղ Google-ն ունի ChromeOS-ի նոր գործառույթների հավաքածու՝ «Class Tools», որոնք ուղղված են դասարանում ուսուցմանը: Դրանց օգնությամբ ուսուցիչները կկարողանան իրական ժամանակում վերահսկել ուսանողների նոութբուքի էկրանները, ցուցադրել բովանդակությունը նրանց սարքի էկրաններին, իրական ժամանակում միացնել նրանց համար ենթագրերը կամ թարգմանությունները, հեռակա կարգով դիտել ավարտված առաջադրանքները, որոնք ցուցադրվում են նրանց էկրաններին և կիսվել ուսանողների աշխատանքով ամբողջ դասարանի հետ։

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները