Եկամուտների հայտարարագրման նվազագույն շեմ է սահմանվել

Վերջին լուրերը
Եկամուտների հայտարարագրման նվազագույն շեմ է սահմանվել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Եկամուտների հայտարարագրման գործընթացում ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել է նվազեցվող եկամուտների նվազագույն շեմ՝ միանվագ 300 հազար դրամ։ Այս մասին հայտնել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ Հանրային հեռուստաընկերության եթերում։

Սա նշանակում է, որ քաղաքացիները պարտավոր են իրենց եկամուտների հայտարարագրում ներառել միայն 300 հազար դրամ և ավել գումարով ստացած նվազեցվող եկամուտները, ինչպիսիք են նվիրատվությունները, փոխառությունները (անձնական փոխանցումները): Իսկ ահա ավելի փոքր գումարով փոխանցումները հայտարարագրում կարող են չներառվել։

Ովքե՞ր և ինչպե՞ս պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր 2025 թվականին՝ կարդացե՛ք How2B-ի ուղեցույցում:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները