Berkeley SkyDeck աքսելերատորն ընդունում է հայտեր

Վերջին լուրերը
Berkeley SkyDeck աքսելերատորն ընդունում է հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Berkeley SkyDeck գլոբալ աքսելերատորն ընդունում է հայտեր վաղ փուլում գտնվող ստարտափներից՝ ամբողջ աշխարհից։

SkyDeck-ը համաշխարհային առաջատար աքսելերատոր է, որի նպատակն է ձեռներեցության խթանումն ամբողջ աշխարհում:

Աքսելերատորին դիմելու բազմաթիվ առավելություններից մի քանիսը.

  • $200 000 Berkeley SkyDeck Fund-ից
  • Ինտենսիվ ծրագրավորում՝ ձեր ընկերությանը երկարաժամկետ հաջողության նախապատրաստելու համար
  • Մատչելիություն ավելի քան 800 խորհրդատուների/մենթորների անզուգական ֆոնդին
  • Նեթվորքինգի հնարավորություն, որպեսզի սովորեք և աճեք տասնյակ այլ բարձրակարգ հիմնադիրների կողքին
  • Ծանոթացում VC ընկերությունների հետ՝ ձեր ընկերությանը ֆինանսավորելու համար

Ի դեպ SkyDeck-ի հայտարարության մեջ, ներառվել է նաև հայկական SuperAnnotate-ը։

Կարող են դիմել ստարտափներ ցանկացած երկրից կամ համալսարանից։ Կալիֆորնիայի համալսարանին (UCL) անդամակցելը պարտադիր չէ։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 14-ն է։ Դիմել կարող եք այս հղումով։

Ավելի շատ մանրամասների համար կարող եք միանալ տեղեկվատվական հանդիպման։

Այլ հնարավորություններ.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները