Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերը իրենց ձևավորման պահից սկսած ապահովել են բավականին տպավորիչ եկամտաբերություն: Ըստ ՏՀԶԿ-ի 2024 թվականի «Կենսաթոշակային շուկաներ» զեկույցի՝ ՏՀԶԿ և ոչ ՏՀԶԿ անդամ հանդիսացող երկրների շարքում Հայաստանը 7-րդ տեղում է 48 երկրների շարքում՝ վերջին տասնամյակում կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության ցուցանիշով:
Հայաստանի երկու կենսաթոշակային ֆոնդերի՝ C-Quadrat Ampega Armenia-ի և Amundi-Acba Asset Management- կողմից կառավարվող միջոցների անվանական եկամտաբերությունը վերջին 10 տարում կազմել է 7,2%, իսկ իրական եկամտաբերությունը՝ 4,4% Նշվում է, որ Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի կողմից կառավարվող միջոցները 2023թ. դրությամբ կազմում են ՀՆԱ-ի 8,4%-ը:
Զեկույցն առանձնահատուկ նշում է, որ Հայաստանը հանդիսանում է դրական օրինակ նորաստեղծ պարտադիր կենսաթոշակային համակարգ ներդրած երկրների շարքում՝ ցուցաբերելով կայուն աճ և բարձր եկամտաբերություն։ Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները ցուցաբերել են ներդրումային ռազմավարության ճկուն կառավարում՝ համաձայն ՏՀԶԿ-ի գնահատականների։ Սա հատկապես կարևոր է, քանի որ ներդրումային եկամտաբերությունը էական նշանակություն ունի համակարգի երկարաժամկետ կայունության համար։
Դիտե՛ք FinCast-ի թողարկումը կենսաթոշակային ֆոնդերի վերաբերյալ: