Կենդանիների բարեկեցությամբ զբաղվող հայաստանյան կազմակերպությունները կարող են դիմել նոր համաշխարհային հարթակի ֆինանսավորմանը. $DOGS

Վերջին լուրերը
Կենդանիների բարեկեցությամբ զբաղվող հայաստանյան կազմակերպությունները կարող են դիմել նոր համաշխարհային հարթակի ֆինանսավորմանը. $DOGS
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կենդանիների բարեկեցությամբ զբաղվող հայաստանյան կազմակերպությունները կարող են դիմել նոր համաշխարհային հարթակին՝ իրենց գործունեության շրջանակում ֆինանսավորում ստանալու։ $DOGS-ը գործարկել է հարթակ, որը հնարավորություն է տալիս դիմել տարբեր ծրագրերի ֆինանսավորման համար։ Հայաստանյան կազմակերպություններին ֆինանսավորման հասանելիություն ապահովելով՝ $DOGS-ը նպատակ ունի զորացնել տեղական շահույթ չհետապնդող կազմակերպություններին՝ կենդանիների բարեկեցության ասպարեզում ջանքերը զարգացնելու ուղղությամբ աշխատանքներ տանելու համար։

Հայտնի է, որ Հայաստանում կենդանիների բարեկեցությամբ զբաղվող կազմակերպությունների ցանց կա, որի նպատակն է ավելի լավը դարձնել անօթևան կենդանիների կյանքը։ Բլոկչեյնի նորարարությունները կենդանիների բարեկեցության նախաձեռնությունների հետ համակցելով՝ $DOGS-ը նախադեպ է ստեղծում, թե ինչպես տեխնոլոգիաները կարող են օգտագործվել համայնքային ջանքերին աջակցելու և համայնքն ուժեղացնելու համար։

Ի՞նչ օգուտ կտա հարթակը Հայաստանին։ Առաջին հերթին՝ կենդանիների բարեկեցության առաքելությամբ ոգեշնչված հայկական կազմակերպությունները կկարողանան դիմել դրամաշնորհների։ Դիմումների գործընթացի մանրամասները կհայտարարվեն շուտով։ Բացի այդ, այս գլոբալ ցանցին միանալով՝ հայկական ոչ առևտրային կազմակերպությունները կստանան կարևոր ռեսուրսներ՝ մարտահրավերներին դիմակայելու, կենդանիների որդեգրումը խթանելու և ապաստարանների պայմանները բարելավելու համար։ Բացի այդ, $DOGS-ը միջոցներ կհատկացնի որդեգրված կենդանիների համար՝ ցույց տալով, թե ինչպես կրիպտո համայնքը կարող է իրական ազդեցություն ունենալ տեղական և գլոբալ համայնքներում։

Նշենք, որ նոյեմբերի 27-ին $DOGS մեմ-քոյնը հայտարարել է Best Friends Animal Society-ի հետ համագործակցության մասին, որը ոչ առևտրային կազմակերպություն է և  աջակցություն է տրամադրում ԱՄՆ-ում միլիոնավոր անօթևան կենդանիների։ Այս համագործակցությունը ևս $DOGS-ի՝ կենդանիներին աջակցելու կարևոր նախաձեռնություններից է։

«$DOGS-ում մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր անօթևան կենդանի արժանի է նոր կյանքի հնարավորության։ Մենք հպարտ ենք հնարավորություն տալ հայաստանյան ոչ առևտրային կազմակերպություններին՝ միանալու $DOGS առաքելությանը և ցույց տալու, թե ինչպես բլոկչեյն տեխնոլոգիան կարող է զորացնել համայնքները և փրկել կյանքեր»,- նշում է $DOGS-ի հիմնադիր Էնդրյուն։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները