Բացահայտվել են աշխարհում ամենատարածված գաղտնաբառերը. դրանց մեծ մասի կոտրելը տևում է մեկ վայրկյանից քիչ

Վերջին լուրերը
Բացահայտվել են աշխարհում ամենատարածված գաղտնաբառերը. դրանց մեծ մասի կոտրելը տևում է մեկ վայրկյանից քիչ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Գաղտնաբառերի կառավարման համակարգ մշակող NordPass-ը՝ NordStellar-ի հետ միասին, վերլուծել է մոտ 2,5 ՏԲ ծավալով գաղտնաբառերի տվյալների բազա՝ «քաղված հանրությանը հասանելի տարբեր աղբյուրներից», ներառյալ darknet-ը: «Մենք վերլուծել ենք գաղտնաբառերը, որոնք գողացվել են չարամիտ ծրագրերի կողմից կամ բացահայտվել են տվյալների արտահոսքի ժամանակ: Դեպքերի մեծ մասում դրանք գողացվել են էլ.փոստի հասցեներով, ինչը թույլ է տալիս մեզ տարբերակել կորպորատիվ և անձնական հաշիվների տեղեկատվությունը՝ հիմնվելով դոմեյնի անվան վրա», – բացատրել են հետազոտողները բլոգի գրառման մեջ:

NordPass-ի ամենաշատ օգտագործվող գաղտնաբառերի ամենամյա ցուցակը այս տարի ևս, ցավոք սրտի, գլխավորում է «123456» թվերի շարանը՝ վաստակելով «աշխարհի ամենավատ գաղտնաբառ» տիտղոսը: Վեցերորդ տարեկան վարկանիշը ներառում է 200 ամենատարածված գաղտնաբառերի ցանկը՝ յուրաքանչյուրը կոտրելու համար պահանջվող ժամանակի և այդ գաղտնաբառը օգտագործող հաշիվների քանակի հետ մեկտեղ:

Բացահայտվել են աշխարհում ամենատարածված գաղտնաբառերը. դրանց մեծ մասի կոտրելը տևում է մեկ վայրկյանից քիչ

Գաղտնաբառերի համաշխարհային ռեկորդակիր՝ «123456» տողը, որքան էլ անհավատալի է թվում, հայտնաբերվել է ավելի քան 3 միլիոն հաշիվներում։ Նման գաղտնաբառ կոտրելու համար մեկ վայրկյանից քիչ ժամանակ է պահանջվում, ինչպես ցուցակի մյուս գաղտնաբառերից շատերը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար «123456789»-ը և «12345678»-ը։ Ցանկում ընդգրկված որոշ գաղտնաբառերի կոտրելը ավելի երկար է տևում. դա կարող է տևել րոպեներ, ժամեր կամ նույնիսկ օրեր: Օրինակ, «g_czechout»-ը զբաղեցնում է 157-րդ տեղը և կպահանջի 12 օր՝ կոտրելու համար:

Անկախ գաղտնաբառ կոտրելու համար պահանջվող ժամանակից, այս ցանկի գաղտնաբառերը չպետք է օգտագործվեն: Չնայած որ դա ակնհայտ է թվում, այնուամենայնիվ շատերը շարունակում են դրանք օգտագործել: Հիմնական պատճառներից մեկը «տարրական հարմարավետությունն» է, քանի որ պարզ գաղտնաբառը ավելի հեշտ է հիշել, քան բարդը: Շատ հաճախ նման պարզունակ գաղտնաբառերը օգտագործվում են գրանցում պահանջող կայք մեկանգամյա մուտքի համար հաշիվ ստեղծելիս:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները