Տարբեր իրավիճակներում՝ աղետներից (պատերազմ, երկրաշարժ, ջրհեղեղ) մինչև ամենօրյա հրատապ խնդիրներ (խոշոր ավտովթարներ, առաջին օգնության ժամանակին տրամադրում) արագ և հիմնավորված որոշումներ կայացնելը վճռորոշ է:
Ինչպե՞ս է Cifora համապարփակ կառավարման համակարգը լուծում այդ խնդիրը և ընթացիկ ու արտակարգ իրավիճակները դարձնում վերահսկելի՝ պարզել ենք Cifora-ի հիմնադիր Հրանտ Մանասյանի հետ DigiTec 2024-ի շրջանակում ունեցած շատ հետաքրքիր զրույցում։