Apple-ը թողարկել է iOS 18-ը՝ ամենամասշտաբային թարմացումը

Վերջին լուրերը
Apple-ը թողարկել է iOS 18-ը՝ ամենամասշտաբային թարմացումը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Apple-ը թողարկել է iOS 18-ը՝ iPhone-ի օպերացիոն համակարգի ամենամասշտաբային թարմացումը: iOS 18-ը բերում է զգալի բարելավումներ նաև ավելի հին սարքերին: Ներկայացնում ենք iOS 18-ի ամենահետաքրքիր նոր հնարավորությունները և այն մոդելները, որոնց համար հասանելի կլինի թարմացումը:

Գլխավոր էկրանի անհատականացում

Apple-ը թողարկել է iOS 18-ը՝ ամենամասշտաբային թարմացումը

iOS 18-ը ներկայացնում է գլխավոր էկրանի լիակատար անհատականացման հնարավորություններ: Հավելվածների պատկերակները կարելի է ազատորեն տեղադրել էկրանի ցանկացած մասում՝ առանց ցանցային սահմանափակումների: Պատկերները կարելի է ներկել՝ համապատասխանեցնելով հեռախոսի պաստառին, ինչպես նաև փոխել դրանց չափը և ֆոնի պայծառությունը: Բացի այդ, կողպված էկրանի վրա հնարավոր է փոխել արագ հասանելիության կոճակները, օրինակ՝ լապտերն (flashlight) ու տեսախցիկը փոխարինել հաշվիչով և Shazam-ով:

iOS 18: 5 essential features to try in the new public beta | TechRadar

Կառավարման կենտրոնի վերափոխում

Կառավարման կենտրոնը ենթարկվել է էական փոփոխությունների:

Կառավարման տարրերը կարելի է տեղադրել տարբեր էջերում՝ ըստ կարևորության:

Հասանելի են նոր կառավարման տարրեր:

Կարելի է փոխել կառավարման տարրերի չափը և դասավորությունը:

Ավելացվել են նոր էջեր՝ խելացի տան սարքերի և մեդիա վերարտադրման կառավարման համար:

Հաղորդագրությունների բարելավումներ

Apple-ի նոր iOS 18-ը հնարավորություն է տալիս հաղորդագրությունների որակական փոփոխություններ կատարել՝ շնորհիվ RCS հաղորդագրությունների նոր աջակցությանը: Սա նշանակում է, որ այժմ iPhone և Android օգտատերերի միջև հաղորդագրությունները կհասնեն ավելի բարձր մակարդակի, ինչի շնորհիվ տեսանյութերն ու նկարները հնարավոր կլինի փոխանցել առանց որակի կորստի: Բացի այդ, հասանելի կդառնան կարդացված հաղորդագրությունների ծանուցումները՝ Android օգտատերերի համար:

Apple-ը թողարկել է iOS 18-ը՝ ամենամասշտաբային թարմացումը

iOS 18-ը նաև ավելացնում է նոր ռեակցիաներ հաղորդագրություններին՝ թույլ տալով օգտագործել ցանկացած emoji կամ անձնական սթիքերներ: Տեքստերին հնարավոր կլինի ավելացնել նաև վիզուալ էֆեկտներ՝ ընդգծված տառատեսակ կամ պայթող բառերի տեսքով: Բացի այդ, հաղորդագրությունները հնարավոր կլինի պլանավորել ու ուղարկել այլ ժամի:

Apple-ը նաև ընդլայնում է արբանյակային հաղորդագրությունների հնարավորությունը iPhone 14 և ավելի նոր սարքերի համար՝ առանց Wi-Fi կամ հեռախոսի ինտերնետի: Արբանյակային հաղորդագրությունները, ինչպես և սովորականները, կծածկագրվեն։

Անվտանգության ապահովման նոր հնարավորություններ iOS 18-ում

Apple-ը թողարկել է iOS 18-ը՝ ամենամասշտաբային թարմացումը

Անվտանգության առումով iOS 18-ը ներկայացնում է հավելվածները թաքցնելու կամ Face ID-ով, Touch ID-ով կամ գաղտնաբառով կողպելու հնարավորություն: Թաքցված հավելվածները չեն երևա որոնման արդյունքներում և չեն ուղարկի ծանուցումներ:

Նոր Passwords հավելվածը կփոխարինի նախկին Keychain համակարգին՝ առաջարկելով ավելի հարմարավետ գաղտնաբառերի կառավարում:

Այլ հետաքրքիր հնարավորություններ

Apple-ը թողարկել է iOS 18-ը՝ ամենամասշտաբային թարմացումը

iOS 18-ը ներկայացնում է մի շարք այլ հետաքրքիր հնարավորություններ: Նշումների հավելվածում (Notes) այժմ հնարավոր է կատարել մաթեմատիկական հաշվարկներ և ստեղծել փոփոխականներ, ինչպես նաև ձայնագրել աուդիո սեսիաներ և դրանց հիման վրա ստեղծել տրանսկրիպցիաներ։

Tap to Cash հնարավորությունը թույլ է տալիս դրամական միջոցներ փոխանցել iPhone-ները միմյանց հպելով Apple Wallet-ի միջոցով:

Փոխվել է նաև Օրացույցի (Calendar) դիզայնը, այժմ այն ներառում է իրադարձությունների ցուցադրում ըստ գույների։ Բացի այդ արդեն հնարավոր է համակցել Օրացույցի և Հիշեցումների (Reminder) հավելվածները:

Apple-ը թողարկել է iOS 18-ը՝ ամենամասշտաբային թարմացումը

Apple Intelligence՝ արհեստական բանականության հնարավորություններ

Անցյալ շաբաթ iPhone 16-ի ներկայացման ժամանակ Apple-ի ղեկավարները բազմիցս նշել են, որ նոր սմարթֆոնը հատուկ նախագծվել է Apple Intelligence-ի՝ գեներատիվ արհեստական բանականության հատուկ հնարավորությունների համար: Սակայն այս հնարավորությունները հասանելի չեն լինի անմիջապես կամ նույնիսկ կարող են ընդհանրապես հասանելի չլինել որոշ օգտատերերի համար:

Apple Intelligence-ի հնարավորությունները հասանելի կլինեն միայն iPhone 16 սերիայի, iPhone 15 Pro և iPhone 15 Pro Max մոդելների վրա: Ըստ Apple-ի, արհեստական բանականության գործիքները պահանջում են առնվազն 8 ԳԲ օպերատիվ հիշողություն, ինչի պատճառով ավելի հին iPhone մոդելները չեն կարող աջակցել դրանց: Այս հնարավորությունները հասանելի կլինեն նաև առնվազն M1 չիպով iPad-ների և Mac-երի համար:

Apple Intelligence-ի առաջին հնարավորությունները կթողարկվեն բետա տարբերակով հոկտեմբերին՝ iOS 18.1-ի կազմում: Դրանք կներառեն՝

  • Ավելի խելացի Siri. Siri-ն կկարողանա հասկանալ հարցերի համատեքստը՝ առանց հարցն ամբողջական նախադասությամբ ձևակերպելու անհրաժեշտության: Նոր Siri-ն կհայտնվի էկրանի շուրջ փայլող շրջանակի տեսքով:
  • Լուսանկարների նոր հնարավորություններ. Օգտատերերը կկարողանան հեռացնել անցանկալի մարդկանց և օբյեկտները լուսանկարներից:
  • Հեռախոսազանգերի ձայնագրում և վերծանում. Հեռախոսազանգերը հնարավոր կլինի ձայնագրել և ստանալ դրանց տեքստային վերծանումը:
  • Տեքստի գեներացման և ամփոփման գործիքներ. Նոր Writing Tools գործիքը թույլ կտա գեներացնել էլ. փոստի պատասխաններ, ամփոփել երկար գրառումներ և օգնել տեքստի իմաստային կարգավորման հարցում:
  • Էլ. փոստի ամփոփումներ. Mail հավելվածը կկարողանա գեներացնել պատասխաններ՝ հիմնվելով նամակի համատեքստի վրա, և ցուցադրել նամակի մեկտողանի ամփոփում ծանուցման մեջ:

Ապագա թարմացումներում սպասվում են նաև Image Playground, Genmoji և Image Wand գործիքները, որոնք թույլ կտան ստեղծել արհեստական բանականությամբ գեներացված պատկերներ և էմոջիներ:

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները